Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դիլիջան» ազգային պարկի տնօրենը համոզված է՝ Տզրկալճում տզրուկներ պետք է լինեն

Փետրվար 25,2014 20:10

Տավուշի մարզի Գոշ գյուղից 2.2 կմ հեռավորությամբ գտնվում է Տզրկալիճը կամ Գոշի լիճը: Լճի երկարությունը 100, լայնությունը՝ 80 մ է,առավելագույն խորությունը՝ 8մ: Լիճն իր անվանումը ստացել է այդտեղ հնուց ի վեր առկա տզրուկներով: «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Աշոտ Դավթյանը մեզ ասաց, որ անցյալ դարի 80-ական թվականներին ինչ-որ մեկը լճում բաց է թողել «կարաս» տեսակի ձկներ, որոնք սնվում են տզրուկներով: Ա. Դավթյանը կարծում է, որ այդ ձկներից ազատվելու համար լճում պետք է բաց թողնել սահմանափակ քանակով «բելի ամուր» տեսակի ձկներ, որոնք ոչնչացնում են «կարաս» ձկներին, սակայն չեն սնվում տզրուկներով: Նշենք, որ տզրուկները օգտագործվում են բուժական նպատակներով՝ որպես արյունածուծ միջոց:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. David says:

    Տնաշեն մարզում արյուն ծծողների պակաս չկա,դու ընկել ես փոքր տզրուկների ետևից:Ինչքան աթոռ, ուսադիր մարդանման այնքան արնախում տզրուկ, դու դրել ձուկն ու տզրուկը տավուշյան բդեշխության խաղիկ ես խաղում:Տզրուկ, արնածծիչ, չգիտեմ ինչ…հումքի վրա նստել հումքի եք ման գա,իս, տնաշեններ:

  2. Քաղաքացի says:

    Հա բաց թողեք, ով է ձեռներդ բռնել: Ես գա՞մ էտ ձկներին լիճ բաց թողնեմ:

  3. Arman says:

    Հոդվածի հեղինակը շատ տեղին է նշել, որ տզրուկների խնդիր միայն Տավուշի մարզում կա, չնայած լավ կլիներ, որ նրանց առկայությունը սահմանափակվեր միայն Գոշի կամ նմանատիպ այլ լճերով: Ցավոք սրտի Տավուշի մարզի տզրուկանման արարածներ՝ Արմեն Ղուլարյան, Վահե և Լևոն Սարգսյաններ, Սամվել Առաքելյան և այլոց նմաններին վերացնելու կամ մեկուսացնելու նպատակով ՀՀ իշխանությունները դեռևս «կարասի» տեսակը հիշեցնող հակաքայլեր չեն անում: Պարոն Ա.Դավթյանի առաջարկած «բելի ամուր» տեսակի իմաստը չհասկացա?, հավանաբար մաքսային միությունն ի նկատի ունի: Համենայնդեպս տավուշեցիները հույս ունեն, որ գործը բելի ամուրին չի հասնի և ամեն ինչ մենք տրամաբանական ավարտին կհասցնենք:

  4. ivan says:

    Այս ինչ օրի հասանք,մարզպետի կլանային տզրուկները վարկաբեկեցին բուժական տզրուկներին:Աստված թող մեզ փրկի մարզպետական տզրուկներից,վնասատու-
    ներից ու մոլախոտերից:

  5. Garegin says:

    Տեսակով արյունածուծի /տիզ, տզրուկ, մոծակ/ մասին ցանկացած հիշեցում տավուշեցուն մտքով տեղափոխում է Իջևան քաղաքի Սահմանադրության 1 հասցեում տեղակայված շենք: Վաղուց արդեն ժամանակները բոլորովին նոր որակներ են պահանջում, քանի որ մարզպետին վերահսկող իշխանավորներն ու մարզի ՞կարպ՞ հիշեցնող իրավապահներն իրենք են տեսկափոխ եղել: Իրոք որ նոր իրավիճակ ձևավորելու համար բոլորովին նոր մարդիկ են հարկավոր, այնպես, որ մինչև Գոշի լճի տզրուկներին հասնելը …:

  6. David says:

    Արմեն ջան, չգիտեմ ով ես, բայց հալալ է քեզ, մեծ ախպեր:Ճիշտը չի կարա ինձ ախպեր չլինի, ճիշտ ես, ուրեմն տղա ես ու ախպեր:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728