Լրահոս
Օրվա լրահոսը

Ներդնում ենք եվրաչափանիշներ, բայց գնում` Մաքսային միություն

Փետրվար 25,2014 20:00

Հայ-վրացական պետական սահմանի` «Բագրատաշեն» եւ «Սադախլո» անցման կետերում կներդրվեն սահմանների համալիր կառավարման եվրոպական չափանիշներ: Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից: Ինչպես Պետեկամուտների կոմիտեի ղեկավար Գագիկ Խաչատրյանն է վստահեցնում, ծրագրի նպատակն է նպաստել միջազգային առեւտրի եւ տարանցիկ փոխադրումների զարգացմանը՝ միաժամանակ ապահովելով սահմանների անվտանգությունը: Ծրագիրն իրականացվում է Եվրամիության եւ ՄԱԿ-ի զարգացման աջակցության ծրագրի օգնությամբ: Ծրագրի ավարտին միջազգային մեր գործընկերներն ակնկալում են, որ սահմանների համալիր կառավարման  (ՍՀԿ) ռազմավարությունը եւ օրենսդրական դաշտը ՀՀ-ում եւ Վրաստանում կհամապատասխանեցվեն Եվրամիության ՍՀԿ սկզբունքներին: Ըստ նույն աղբյուրի, սահմանային կետերի միջին օղակի ղեկավար անձնակազմը պատրաստություն կանցնի հերթափոխերի կազմակերպման, արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտներում:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728