Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարությունը Արեւմուտքին շանտաժ անելու համար է. Հովսեփ Խուրշուդյան

Փետրվար 25,2014 19:53

«Կարծում եմ, որ Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ, Եվրախորհրդի նախկին նախագահ Մեւլուդ Չավուշօղլուի արտահայտած դիրքորոշումը լիովին տեղավորվում է Թուրքիայի «եվրասիական խաղերի» շրջանակներում»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց Թուրքիայի ԱԳն ներկայացուցիչ, Մեւլուդ Չավուշօղլու արած հայտարարությունը «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը։

Հիշեցնենք՝ Չավուշօղլին հայտարարել էր, թե Եվրամիության դիրքորոշումը Ուկրաինայի հանդեպ սխալ է։

Հովսեփ Խուրշուդյանի  խոսքերով՝ այդ ուղերձը հերթական փորձն է Եվրոպայի վրա ճնշում գործադրելու՝ ԵՄ-ին իր անդամակցության հարցն արագացնելու նպատակով, ըստ էության, շանտաժ անելով վերջիններին իր՝ Ռուսաստանի հետ մերձենալու հեռանկարով.

«Ի դեպ, պետք է հիշեցնեմ, որ Չավուշօղլուն ժամանակին ԵԽ նախագահ դարձավ ԵԽ-ում հայկական պատվիրակության անգործության եւ անգամ խրախուսման պայմաններում, երբ միակ հայ պատվիրակը, ով պայքարեց նրա ընտրության դեմ «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանն էր»։

Իսկ այն հարցին, թե հնարավո՞ր է Թուրքիայի եւ Ռուսաստանի մերձեցումը, պարոն Խուրշուդյանը պատասխանեց, որ չի բացառում.

«Քանի որ իրենց էությամբ Թուրքիան եւ Ռուսաստանը մնացել են կայսերական-մեծապետական քաղաքականության ճիրաններում եւ դրանով իրար շատ նման են եւ հոգեհարազատ: Մանավանդ, որ հիմա Էրդողանի կառավարությունը Արեւմուտքի, հատկապես՝ ԱՄՆ-ի ճնշումներին է դիմակայում: Սակայն, ամեն դեպքում, հակադիր շահերը, կարծում եմ,  ավելի շատ են եւ այս ուղերձը ավելի շատ Արեւմուտքին պահեկան շանտաժ անելու համար է»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728