Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ով այսօր մասնակցում էր Շիրակի մարզի մարզխորհրդի նիստին, գյուղատնտեսության ոլորտում արձանագրած բարձր ցուցանիշների ու ավանդի համար մի քանի ոսկե մեդալներ ու շնորհակալագրեր հանձնեց գյուղապետերին: Ոսկե մեդալ ստացողների թվում էր նաև Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, ով պարզվում է այդ պարգևը ստացել էր դեռևս անցած տարվա հոկտեմբերի վերջերին` գյուղատնտեսության աշխատակցի օրվա կապակցությամբ, սակայն մեդալը տեղ չէր հասել: Նախարարը նրան փոխանցեց ոսկե մեդալը, Շիրակի մարզպետը անակնկալի եկավ` հարցնելով իրո՞ք ոսկի է ու դրական պատասխան ստանալով, փոքր-ինչ թերհավատորեն ժպտաց ու վերցրեց այն:
Մարզպետից բացի ոսկե մեդալներ ստացան նաև Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը և Բասեն համայնքի գյուղապետ Համլետ Պետրոսյանը: «Արժանիները շատ-շատ են, այսօր մենք ուղղակի մի քանիսին ենք խրախուսում, սա լինելու է շարունակական, տրվելու է տարվա վերջի արդյունքների ամփոփումից հետո, էնպես որ խնդրում եմ ոչ մեկդ մի նեղացեք», -հորդորեց նախարարը` ևս մի քանի գյուղապետերի շնորհակալագրեր հանձնելով:
Մանրամասները` տեսանյութում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
էդ մարզպետին ասեք գործ անի, գործ, մարզը չի շնչում, ինքն էլ սաղ օրը խնդալով ման գուկա, ըդոր համար էլ կզարմանա, որ մեդալ կուտան, դե լավ է էլի, հեչ բան չենելու համար մեդալ ստանալը , գարծ չէ? ըբը գործ է