Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը կառավարության առաջիկա նիստին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին կառաջարկի պարտադիր զինվորական ծառայությունից երկու տարով` մինչեւ 2016 թվականի ամառային զորակոչը, ազատել Հայաստանի ֆուտբոլի մինչեւ 21 տարեկանների ազգային հավաքականի թիմում խաղացող ֆուտբոլիստ Դավիդ Մարիկյանին: Այս մասին տեղեկանում ենք փետրվարի 27-ի կառավարության նիստի օրակարգից: Հավաքականում խաղալու համար Դավիդին ՀՀ քաղաքացիություն է շնորհվել անցյալ տարի, ինչի հետեւանքով էլ բանակում ծառայելու անհրաժեշտություն է առաջացել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ