Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԺ պատգամավոր Ռուբեն Գևորգյանի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին

Փետրվար 25,2014 18:45

Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ.

Այսօր բոլորիս մեջ պետք է իշխի ժողովրդով հայրենիքը ուժեղ պետություն դարձնելու գաղափարը: Ժողովրդով, քանի որ Հայաստան երկիրը մեր ազգի, ժողովրդի կնճիռն է: Բայց հակառակ դրան երկրի վարիչ մեքենան, այսօր  ժողովրդի մեջ անկում է ապրեցնում հայրենիքի և պետության վսեմ գաղափարը, որն էլ հիմնական պատճառն է, որ երկրում ունենք խաթարված բարոյահոգեբանական վիճակ և կործանարար չափերի հասնող արտագաղթ:

Ցավոք պիտի նշեմ, որ եթե պատերազմի տարիներին մեր ժողովուրդը ապրում էր հայրենասիրության իր բուռն գաղափարներով, ապա այս հարաբերական խաղաղության մեջ կամաց – կամաց  ոչնչանում  են:

Այսինքն, արտագաղթի ենթարկված մեր հայրենակիցների մոտ, ժամանակի ընթացքում տեղի է ունենում արյան խառնուրդ և քաղաքակրթության ոչնչացում:

Վերջապես պատերազմող երկրի իշխանավորները պետք է լինեն վերագտնված մարդիկ՝ հերոսականի, ճակատագրի մարդը, որոնք լավ գիտեն մեր ժողովրդի ցավն ու վիշտը և արյամբ ձեռքբերված մեր անկախ պետականության արժեքը: Այն ժամ կունենանք ոչ միայն երկրից չարտագաղթող ժողովուրդ, այլ նաև նրանց կողմից ընդունելի և սիրված իշխանություն:

Մենք պետք է կարողանանք մարսել այն, ինչը որ ձեռք ենք բերել ազգովի, այսինքն արյամբ ձեռքբերված անկախությունը և այն պահպանելը դարձնենք մեր գերագույն նպատակը:

Այսօր ունենք կայացած բանակ: Բանակ, որի սկիզբը դրվեց կռվի դաշտերում՝  ամփոփելով իր մեջ վիշտ և հաղթանակ և որի ստեղծման որոշումների հենակ դարձան ոչ թե գրասենյակի սեղանները, այլ աճյունները մեր սուրբ տղերքի: Դա էլ եղավ պատճառը, որ ողջ հայ ժողովրդի գիտակցության մեջ հիմնովին տեղ գտավ բանակ ունենալու անհրաժեշտության գաղափարը:

Ունեցանք, որովհետև դրա ցանկությունն ու անհրաժեշտությունն ուներ ժողովուրդը:

Վերջապես պատերազմող երկիր ենք և պետք է հասկանանք, որ պատերազմները ժողովուրդների հոգեկան կարողությամբ են պայմանավորված և ինչ-ինչ կարիքներից դրդված, կառավարության կողմից ԱԺ ներկայացված որոշ նախաձեռնություններով խաթարել երկրի քաղաքական անդորրությունը և կոտրել այն  ժողովրդի ոգին, որի արյամբ է ընդգծված մեր հայրենիքի սահմանը, կաներ միայն նմանատիպ կառավարությունը, որի անդամներից շատերի ընտանիքներում ժամանակին չի թևակոխել պատերազմի բոթը կամ  մերձավորի վիշտը:

Վերջապես հասկանալ է պետք, որ նման կառավարության անդամներով՝ բացառությամբ ուժային կառույցների որոշ ղեկավար անդամներից, պատերազմի մեջ ներքաշված երկրում ոչնչի հասնել  չենք կարող:

Ի վերջո, ժողովուրդն ավելի ուժեղ է, քան ամեն մի պարտադրված կարիք կամ թե կառավարություն ձևավորող ամեն մի չարդարացված մոդել:

Պարզապես հաղթանակած ժողովրդի մտածելակերպն ու դիրքորոշումն է այդպիսին, իրենց կյանքի ճակատագրողների նկատմամբ ունեցած հավատի:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Փառք աստծո, որ մեջները անհանգստացողներ էլ կան։ Թե չէ թվում է, թե՛ կեղծ Նժդեհականների և նրա փորոտիքը հանդիսացող՝ օեկ-ների նման բալորի ուղեղները կամ փթել է, կամ էլ խաշակալել։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728