Լրահոս
Օրվա լրահոսը

Կաշեգործների փողոցում` ազատ տնտեսական գոտի

Փետրվար 25,2014 17:42

«Հայաստանի ոսկերչության, ակնագործության ու ժամագործության ոլորտները ունեն աճելու եւ հատկապես միջազգային շուկաներում ծավալվելու զգալի ներուժ»,- փետրվարի 27-ի կառավարության նիստում էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն այսպես կպատճառաբանի վարչապետ Տիգրան Սարգսյանին Կաշեգործների փողոցում ազատ տնտեսական գոտի հիմնելու անհրաժեշտությունը: Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից:

Այն կբացվի  «ԷՅ ՋԵՅ ԷՅ ՀՈԼԴԻՆԳ» ընկերության տարածքում: Ըստ նախարարի,

չնայած հարուստ ավանդույթներին եւ հայ ոսկեգործության միջազգային ճանաչմանը՝ ոսկեգործությունը Հայաստանում դեռեւս ոչ մեծ ծավալներ ունի:

Նշենք, որ 2011թ.-ին կառավարությունը 11 ոլորտների շարքում ընդգրկեց նաեւ ոսկեգործությունը, ադամանդագործությունն ու ժամագործությունը, որպես արտահանման մեծ ներուժ ունեցող ոլորտներ:

Ազատ տնտեսական գոտին կկառուցվի մեկ տարվա ընթացքում` 10 տարի ժամկետով: Կառավարությունն ակնկալում է, որ  օտարերկրյա ուղղակի ներդրումների, ոսկերչական, ակնագործական եւ ժամագործական ոլորտի միջազգային ընկերությունների ներգրավման միջոցով կավելացնի արտահանման ծավալները,  նոր աշխատատեղեր կստեղծվի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728