Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նախկին տնօրենն ազատվեց նաև ուսուցչի պաշտոնից, իսկ գրադարանավարը վերականգնվեց

Փետրվար 25,2014 17:16

25 փետրվարի 2014, Երևան: Ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանին խնդրել էր տրամադրել Երևանի թիվ 27 դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիլյա Օհանյանի հրամանը՝ ուսուցչուհի Սուսաննա Սարգսյանին աշխատանքից ազատելու մասին: Քաղաքապետը նախապես տեղեկացրել էր, որ փետրվարի 13-ին հանձնարարական է իջեցվել Սուսաննա Սարգսյանին մանկավարժի զբաղեցրած պաշտոնից ազատելու հարցը օրենքով սահմանված կարգով լուծելու համար: Մինչդեռ այսօր տրամադրվել է հրամանի պատճենը, որը տրվել է ս.թ. փետրվարի 24-ին: Հիշեցնենք, որ Սուսաննա Սարգսյանը թիվ 27 դպրոցի նախկին տնօրենն էր և դատապարտվել էր պետական միջոցներից խոշոր չափով գումար յուրացնելու համար:

Օրեր առաջ մեկ այլ նամակով Անահիտ Բախշյանին էր դիմել Երևանի Մ. Մեծարենցի անվան թիվ 146 դպրոցի գրադարանավարուհին՝ հայտնելով, որ դպրոցների աշխատողների հաստիքների կրճատումների պատճառով իր հաստիքը կրճատվում է՝ 1-ից դառնալով կես: Տիկին Բախշյանը նամակ ուղարկեց քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ հղում կատարելով ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանի՝ քաղաքապետին ուղղված հանձնարարականին, ըստ որի՝ 101-300 աշակերտ ունեցող դպրոցներում գրադարանավարն իրավունք ունի աշխատելու 1 հաստիքով: Իսկ վերոնշյալ դպրոցում սովորում է շուրջ 270 աշակերտ: Դիմումին ի պատասխան քաղաքապետի խորհրդականը հայտնել է, որ գրադարանավարուհու 1 հաստիքը վերականգնվել է:

Երեւան քաղաքի ավագանի
«Բարեւ Երեւան» խմբակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728