Լրահոս
Օրվա լրահոսը

Դեպի Մաքսային միություն, փրկությունը` տեղական արտադրություն. Գնաճի եւ անակնկալների մասին. «Մեդիալաբ»

Փետրվար 25,2014 17:12

Մինչ ամբողջ աշխարհը ուշի-ուշով հետեւում է Կիեւում ծավալվող իրադարձություններին, եւ ընդդեմ Մաքսային միության շարունակվող ուկրաինացիների անկոտրում պայքարին, Հայաստանում տնտեսագետները շարունակում են հաշվարկել եւ կանխատեսումներ անել, թե Հայաստանի` ՄՄ անդամակցելուց հետո գնաճի ինչ անակնկալներ են մեզ սպասվում:
Չնայած տարբեր գերատեսչությունների հայտարարություններին, թե Մաքսային միությանն անդամակցելուց հետո ավելանալու է թե Հայաստանից արտահանումը եւ թե ներմուծումը, տնտեսագետներն այնքան էլ լավատես չեն, թե գնաճը «չնչին է լինելու»:

Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու դեպքում, ինչպես հայտնի է, առաջին անհրաժեշտության սննդամթերքի հետ միասին թանկանալու են նաև դեղորայքի և ավտոմեքենաների մաքսատուրքերը:

Այս փուլում մինչ Հայաստանի ղեկավարությունը ռուսական կողմի հետ բանակցում է՝ առաջին անհրաժեշտության ապրանքների մաքսատուրքերի մասով արտոնություններ ստանալու ակնկալիքով, մասնագետները մտահոգիչ են համարում հնարավոր թանկացումները:

Մաքսային միության տարածքում միայն ավտոմեքենաների հետ կապված 50-60 մաքսատուրք է գործում:

Տնտեսագետ Սամվել Ավագյանն ասում է, որ այդ մաքսատուրքերը տատանվում են 20-25 տոկոսի շրջանակներում:

Դրա հետևանքով միջին հաշվով հայաստանյան շուկայում ավտոմեքենաների գների 10-15 տոկոս թանկացում է սպասվում:

«Եթե ավելի հին ավտոմեքենաներ են՝ յոթ և ավելի տարի օգտագործված, դրանց շարժիչի ծավալը բազմապատկվում է որոշակի թվով ու կարող է այնպես ստացվել, որ հին ավտոմեքենայի համար սահմանվի 4 000 դոլար մաքսատուրք»,- «Մեդիալաբին» ասում է Սամվել Ավագյանը:

Նրա խոսքով՝ դա նշանակում է, որ ներմուծված ավտոմեքենաների գների թանկացումն անխուսափելի է, եթե Հայաստանում այդ ավտոմեքենաները չազատվեն բնապահպանական վճարներից:

Նյութի մանրամասները կարդացեք «Մեդիալաբ»-ի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728