Լրահոս
Օրվա լրահոսը

Տ. Ուրիխանյան. Ամբողջ հանրությունը ցնցվեց

Փետրվար 25,2014 16:38

Ականատես դառնալով, թե ինչպես բնապահպան ներկայացող ինչ-որ մարդիկ ոստիկանների ուղեկցությամբ փակեցին ու դրոշմեցին դեպի «Արարատցեմենտ» գործարան ու հարակից բնակավայրեր տանող ջրանցքի պոմպակայանը` ջրազրկելով գործարանը, և զրկելով բազմաթիվ այլ տնեսություններ ու ձկնաբուծարաններ ջրամատակարարումից, դրանով իսկ ջրային ռեսուրսն ուղղելով դեպի Ադրբեջան:
Վստահ եմ` բոլորին պարզ դարձավ, որ քաղաքական անհամաձայնությունների արդյունքում «Արարատցեմենտ» գործարանի 1600 աշխատակիցներին ու բազմաթիվ այլ տնտեսություններին վնաս հասցնելու որոշ ուժերի սպասարկուների մոլուցքը բարոյական սահման չի ճանաչում: Բայց արի ու տես, որ «Ավշարի» սեփականատեր, ներկայումս հանրապետական պատգամավոր Արայիկ Գրիգորյանը, որը նաև Արարատի մարզպետի եղբայրն է, իրեն թույլ տվեց հայտարարել, թե գործարանը պարտք ունի, և դա է հանդիսացել ջրազրկման պատճառը: Նշեմ, որ «Արարատցեմենտը» ոչ միայն չունի որևէ պարտք, առհասարակ, այլև նույնիսկ կատարել է գերավճար ծառայությունների դիմաց: Այս տեղեկությունները պաշտոնական են ու հասանելի բոլորի համար: Ինչու հանրապետական գործարարը որոշեց հանկարծ թեմայի շուրջ լրագրողներին պարզաբանում տալ, այն էլ` սուտ, եզրակացությունները թողնում եմ հանրությանը, բայց որ «Ավշարի» սեփականատերը կարող է այսուհետ հավակնել ադրբեջանական շնորհակալագրի` ակնհայտ է:

ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու,
ԱԺ պատգամավոր՝ Տ. Ուրիխանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728