Լրահոս
Օրվա լրահոսը

Интерфакс. ԵՄ-ն քննարկում է Ուկրաինային վարկ տրամադրելու հարցը. Էշթոն

Փետրվար 25,2014 16:35

Եվրոմիությունը քննարկում է Ուկրաինային երկարաժամկետ և կարճաժամկետ վարկ տրամադրելու հնարավորության հարցը, հայտնել է Եվրոմիության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը: Փոխանցում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը:

«Մենք ակտիվ շփման մեջ ենք մեր գործընկերների հետ, որպեսզի տնտեսական դժվարությունները հաղթահարելու միջոցներ գտնենք: Մասնավորապես այս հարցում մենք ակտիվ համագործակցում ենք Միջազգային արժույթի հիմնադրամի հետ: Մենք մտածում ենք կարճաժամկետ վարկերը համադրել երկարաժամկետ վարկերի հետ», – ասել է Էշթոն:

Ուկրաինային ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամություն էր հայտնել նաև Մեծ Բրիտանիայի Ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը՝ եվրոպական այլ երկրներին ևս կոչ անելով պատրաստ լինել Ուկրաինային դրամական աջակցություն ցուցաբերելու հարցում:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728