Այսօր «Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել»-ում «Ֆիրմա Ալֆա» և «NEC Displays Solutions» ընկերությունները անցկացրին սեմինար-կոնֆերանս վերջինիս հայկական շուկա մուտք գործելու կապակցությամբ: «NEC (Nippon Electronic Corporation) Display Solutions» ճապոնական ընկերությունը հիմնադրվել է 1899 թ.-ին: Այն արտադրում է տեղեկատվության արտացոլման համար նախատեսված տարբեր տեսակի սարքավորումներ:
«Այսօրվա նախաձեռնությունը շատ գովելի և կարևոր է, քանի որ «NEC Display Solutions»-ի արտադրանքի ամբողջ անվանացանկը արդեն հասանելի է հայ սպառողին»,- ասաց «NEC» ընկերության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների գլխավոր մենեջեր Դիտմար Սալևսկին և ներկաների ներկայացրեց ոչ միայն ընկերության սարքավորումները, այլև ներկայացրեց դրանց ավելի արդյունավետ կիրառելու ձևերը:
«Հայաստանում մեր նոր գործընկերը ներկայացվելու է տեղեկատվության արտացոլման հետ առնչվող իր սարքավորումների ողջ ցանկով՝ մոբիլ, կարճաֆոկուց և հզոր ինստալյացիոն պրոյեկտներով, ինչպես նաև պրոֆեսիոնալ կինոյի համար նախատեսված հատուկ DCI կինոպրոյեկտներով, պրոֆեսիոնալ լայնաչափ դիսփլեյներով և տեսապատերով, հատուկ բժշկական ախտորոշիչ և գունաբաժանման համար նախատեսված դիսփլեյներով, ծրագրային ապահովմամբ և այլն,- ասաց «Ֆիրմա Ալֆա» ՍՊԸ-ի տնօրեն Էդուարդ Սաղաթելյանը և ավելացրեց. «NEC Display Soluyions» ընկերությունը և «Ֆիրմա Ալֆա» ՍՊԸ -ն տրամադրելու են հատուկ զեղչեր և առաջարկելու են երաշխիքային սպասարկման բացառիկ շահավետ պայմաններ:
Քրիստինե ԳՐԻԳՈՐՅԱՆ