Ուկրաինայում մեկնարկել է մայիսի 21-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների ընտրարշավը: Փետրվարի 25-ից սկսվել է նախագահի թեկնածուների առաջադրումը, ինչը տեւելու է մինչեւ մարտի 30-ը։ Ուկրաինայի ԿԸՀ-ն մինչեւ մարտի 15-ը ստեղծելու է 225 շրջանային ընտրական հանձնաժողով, որոնցից յուրաքանչյուրի կազմում պետք է ներառված լինի առնվազն 12 հոգի։ Ընտրական հանձնաժողովներն իրենց հերթին պարտավոր են մինչեւ ապրիլի 4-ը ստեղծել ընտրատեղամասեր։ Այսօրվա դրությամբ նախագահի պաշտոնի հավանական թեկնածուներն են՝ Վիտալի Կլիչկոն, Արսենի Յացենյուկը, Օլեգ Տյագնիբոկն ու Պյոտր Պորոշենկոն: Իր մասնակցությունը չի բացառել նաեւ նախկին վարչապետ, օրերս բանտից դուրս եկած Յուլյա Տիմոշենկոն: