Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 149-րդ տարեդարձի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի, քաղաքապետի տեղակալների, մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների և քաղաքապետարանի աշխատակազմի այլ պաշտոնյաների և բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ, այցելել են Եռաբլուր պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու Զորավարի հիշատակին: Հայ առաքելական եկեղեցու սպասավորները տեղում կատարել են հոգեհանգստի կարգ` Զորավարի և հայ ազգային ազատագրական պայքարի բոլոր նվիրյալ նահատակների հոգիների հանգստության համար:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ծաղիկներ են դրել նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի շիրիմներին և Անհայտ զինվորի հուշաքարին:
Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Անդրանիկ Օզանյանի թանգարան և ներկա գտնվել Մեծ զորավարի հիշատակին նվիրված միջոցառմանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն