Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպական ազգերը ծագել են Հայկական լեռնաշխարհից (Տեսանյութ)

Փետրվար 25,2014 15:42

Այսօր «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերը՝ «Արարատից Եվրոպա» ֆիլմաշարի հեղինակ Արսեն Հակոբյանը և հայագետ Համլետ Մարտիրոսյանը, խոսեցին իրենց ֆիլմի ստեղծման մասին, նաեւ քննարկում էին՝ արդյոք բավարները, բրիտները և բասկերը ունեն հայկական ծագում, թե՝ ոչ:

Արսեն Հակոբյանի խոսքերով՝ «Արարատից Եվրոպա» ֆիլմի գաղափարը ծագել է այն ժամանակ, երբ մի հոդվածում կարդացել էր, որ հայերին անվանում են վաշխառուներ. «Առաջին ֆիլմի գաղափարը ստեղծվեց այն ժամանակ, երբ կարդացի Ալեքսանդր Ամֆիտեատրովի հոդվածը, որը գրել էր 1911 թվականին, որտեղ հայերին ներկայացնում էր որպես վաշխառուներ: Այդ պատճառով փորձեցի նկարահանել մի ֆիլմ, որում կներկայացվեր, որ հայերը ոչ միայն առևտրում են շատ հաջողակ եղել, այլև՝ մշակույթի տարբեր բնագավառներում»:

evropakan-azger2

«Արարատից Եվրոպա» ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է 2010 թվականի ապրիլին: Մինչև 2012 թվականը թարգմանվել է 4 լեզուներով՝ ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն և գերմաներեն: Ֆիլմի վրա տարվող աշխատանքները տևել են մոտ 5 տարի: Պրն Հակոբյանի խոսքերով ֆիլմը արտասահմանում ցուցադրվել է 30 անգամ, իսկ Հայաստանում՝ 20: Ֆիլմի վերջում ասվում է, որ եվրոպական շատ ազգերի էպոսների ծագումը գալիս է Հայկական լեռնաշխարհից: Հաջորդ ֆիլմը Ա. Հակոբյանի խոսքերով նախորդի գաղափարական շարունակությունը չէ,այլ պարզապես «Արարատից Եվրոպա» ֆիլմաշարք է. «Եթե առաջին ֆիլմում խոսվում էր Քրիստոնեական մշակույթի տարածման մասին Հայկական լեռնաշխարհից դեպի Եվրոպա, ապա «Նախնյաց մոռացված հայրենիքում» խոսվելու է քաղաքակրթության ստեղծման և տարածման մասին:

«Նախնյաց մոռացված հայրենիք» ֆիլմը ֆիլմաշարի երկրորդ ֆիլմն է, որը ներկայացնելու է քաղաքակրթության ծագումը Հայկական լեռնաշխարհում: «Քանի որ եվրոպական մի շարք ազգեր ծագում են Հայկական լեռնաշխարհից և մոռացել են իրենց հայրենիքը, այդ պատճառով ֆիլմը կոչվեց «Նախնյաց մոռացված հայրենիք»:

Համլետ Մարտիրոսյանի խոսքերով՝ ֆիլմն ունենալու է 2 առանցք: Առաջինն այն մասին է, որ քաղաքակրթությունը ծագել է Հայկական լեռնաշխարհից և ապա տարածվել ամբողջ աշխարհում: Իսկ երկրորդի առանցքն է այն հարցը, թե ժամանակակից ազգերից որոնք են պահպանել սովորությունները: Ֆիլմում նշվելու են բասկերը, բավարացիները և բրիտները: Ֆիլմում խոսվելու է այժմյան հնագիտական տվյալների համաձայն այն հիմնավորումների մասին, որ այսօր մեզ ընձեռնում է գիտությունը: Ասուլիսի ժամանակ պրն Մարտիրոսյանը ներկայացրեց մի քարտեզ, որը վերաբերում էր կոնկրետ մի փուլի տարածման՝ երկրագործության և անասնապահության: «Երկրագործությունն ու անասնապահությունը պարզապես ցորեն ցանել և կենդանիներ բուծելը չէ: Եթե զբաղվում ես հողագործությամբ, ապա դրան զուգահեռ պետք է ունենաս հացահատիկը հնձելու միջոց, պետք է ունենաս արհեստավոր, որը պետք է պատրաստի հարկավոր մանգաղը, գերանդին և այլն: Պետք է լինի հացահատիկը կալսելու գործիք». ասաց հայագետը:

Պրն Մարտիրոսյանը՝ հնագիտական փաստերի վրա հիմնվելով ասաց, որ կան փաստեր, որոնք բացահայտվել են 20-րդ դարի 2-րդ կեսին և 21-րդ դարի վերջին 10 տարիների ընթացքում: Ներկայացված քարտեզը ծավալուն մի հոդվածի մի մասն է: «Գիտնականները վերցրել են Եվրոպայի դամբարաններում գտած այծի ոսկորները, որոշել են յուրաքանչյուրի թաղման ժամանակահատվածը: Հենց այդ տարիքը դրել են քարտեզի վրա և հանգել այն եզրակացության, որ ժամանակակից աշխարհում այծերի բոլոր տեսակները ծագում են վայրի բեզոարյան այծից, որի նախահայրենիքը Հայաստանն է» ասաց հայագետը:
Պրն Մարտիրոսյանն այն հարցին, թե ինչ է կարծում՝ գուցե այս ամենը մյուսների կողմից կստանա «էլի այս հայերը, ամեն ինչ իրենցն է» արձագանքը, պրն Մարտիրոսյանն իր մեկնաբանությունը տվեց, ասելով՝ որ այդ ամենը օտարերկրյա գիտնականների փաստերն են:

Մանրամասն` տեսանյութում

Լիլիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728