Լրահոս
Օրվա լրահոսը

Արգիշտի Կիվիրյանի գործողություններից տուժած ոստիկանը հիվանդ էր

Փետրվար 25,2014 15:14

Այսօր ՀՀ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ կայացավ «Armenia Today» լրատվական կայքի համակարգող, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված քրեական գործով երկրորդ դատական նիստը:

Հիշեցնենք, որ Արգիշտի Կիվիրյանը մեղադրվում է 2013թ. օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ իրեն բերման ենթարկող ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Նշենք նաեւ, որ Արգիշտի Կիվիրյանի դեմ գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին հատուկ գումարտակի, 2-րդ վաշտի, 3-րդ դասակի հրամանատար Վահան Վրթանեսյանի հաղորդման հիման վրա, այն պատճառաբանությամբ, որ Արգիշտի Կիվիրյանը հարվածներ է հասցրել իրեն, ապա ինքնավնասվել՝ գլուխը հարվածելով ոստիկանական ավտոմեքենայի դռանը:

Արգիշտի Կիվիրյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը):

Այսօր կայացած դատական նիստի ժամանակ  պետք է ցուցմունք տար տուժող ոստիկանը՝ Վահան Վրթանեսյանը, սակայն նա չէր ներկայացել դատարան, ինչի առնչությամբ Արգիշտի Կիվիրյանի հարցին, թե ինչո՞ւ տուժողը չի ներկայացել, դատարանը տեղեկացրեց, որ նա հիվանդ է:

Պաշտպանական կողմը համաձայնվեց հետաձգել դատական նիստը, այն նշանակելով այն մարտի 4-ին:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728