«Յուրաքանչյուր նման իրադարձություն շատ վատ եմ գնահատում, որտեղ կան մարդկային զոհեր: Դրանից վատ բան կա՞ որևէ երկրի ու ժողովրդի համար»,- այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը`պատասխանելով ուկրաինական զարգացումներին վերաբերվող հարցին:
Հարցին, թե ուկրաինական դեպքերի և Մարտի 1-ի դեպքերի միջև նմանություններ չի՞ տեսնում, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Դա վատ բան է, ես չեմ ցանկանում էլի համադրեմ: Ամեն դեպքում մենք լավ բաներ մտածենք, լավ գործեր սկսենք անել մեր ժողովրդի համար»: Դիտարկմանը` իր կարծիքով՝ ինչպե՞ս կազդեն Հայաստանի վրա Ուկրաինայում տեղի ունեցող իարդարձությունները, ԱԺ նախագահը պատասխանեց, որ ինքը կանխատեսումներից հեռու մարդ է: «Ես չեմ էլ ուզում կանխատեսեմ, դուք լա՞վ եք, ո՞նց եք»,- ասաց նա՝ խուսափելով Ուկրաինայի մասին այլ հարցերի պատասխանելուց:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Վատ է, 82 մարդկային զոհը վատ է, բայց մեր մարտի 1-ի 10 զոհն էլ լավ չի…. Խոսեք… Վատ բան եք արել ասում եք լավ բաներ մտածենք… ՉԻ ՄՏԱԾՎՈՒՄ…