Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանը`գազային ընկերության ընկերության «ֆան կլուբ»

Փետրվար 25,2014 14:27


ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այսօր խորհրդարանական ամբիոնից իր զարմանքն արտահայտեց, որ գազի հարցով հանձնաժողով ստեղծելու քննարկումները զարգացան`հավատո՞ւմ են քաղաքական մեծամասնության, կառավարության բարի մտադրություններին, թե`ոչ։
«Ինձ չի հետաքրքրում, թե նրանք ինչ դրդապատճառներից են որոշել հանդես գալ նման նախաձեռնությամբ։ Պետք չէ սոցիոլոգիական հարցում անցկացնել, հասկանալու, որ ձեր նպատակն այդ հարցերի պատասխանները ստանալը չէ։ Եթե դուք այդ նպատակն  ունենայիք, ապա կողմ չէիք քվեարկի Հայաստանըւ գազային ընկերության ֆան կլուբը և դուստր ձեռնարկությունը դարձնելուն»,- մեծամասնությանը դիմելով՝ ասաց ԲՀԿ-ական պատգամավորը։
Դառնալով ընդդիմադիր գործընկերներին`հավելեց, որ ընդդիմությանը պետք է հետաքրքրեր «մեր նպատակները և մեր հարցերի պատասխաները ստանալը»։ ԲՀԿ-ական պատգամավորի կարծիքով, էլ եթե կարողանան այդ խնդիրները լուծել, շատ լավ, բայց եթե չի ստացվի, ապա որևէ մեկը կաշկանդված չէ իր ներկայացուցչին հետ կանչել այդ հանձնաժողովից։
ԲՀԿ խմբակցության քարտուղարը հիշեցրեց, որ իրենց խմբակցության համար սկզբունքային է ժամկետի հարցը`ոչ թե մինչև նոյեմբեր, այլ մինչև գարնանային նստաշրջանի ավարտը հանձնաժողովը ներկայացնի իր եզրակացությունը: «Մինչև նոյեմբերն ընդամենը կրքերը լռեցնելուն էր միտված»,- համոզված է նա։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728