Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Ստեղծվում է ճշմարտության թաղման հանձնաժողով»

Փետրվար 25,2014 14:04

«Արդյոք մենք ստեղծում ենք ճշմարտության թաղմա՞ն, թե՞ ճշմարտության բացահայտման հանձնաժողով»,- այս հարցադրմամբ գազի հարցով հանձնաժողով ստեղծելու մեծամասնության քննարկման ժամանակ իր եզրափակիչ խոսքն սկսեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Մեր ժողովրդին, ըստ բանախոսի, շատ պարզ հարցեր են անհանգստացնում`ինչո՞ւ է ապօրինաբար կուտակվել երեք հարյուր միլիոնանոց պարտքը, ինչո՞ւ ամենաէժան գազն աշխարհում, ինչպես ասում էր Սերժ Սարգսյանը, երբ հասնում է սպառողին, դառնում է ամենաթանկը, ինչո՞ւ են ռուսական «Գազպրոմին» տրվել այնպիսի լիազորություններ, որոնք այդ ընկերությանն ավելի վեր են դասում մեր պետությունից եւ մեր օրենքներից:
Իր հարցին ՀԱԿ-ական պատգամավորն ինքն էլ պատասխանեց` նկատելով, որ ՀՀԿ-ական մեծամասնությունը զբաղված է «ճշմարտության թաղման հանձնաժողով ստեղծելով»: Հանուն արդարության նկատեց նաեւ, որ երեք հարյուր միլիոնի հարցն ընդգրկված է նախագծում, ինչի համար շնորհակալ է քաղաքական մեծամասնությանը:

Մնացյալ հարցերի անտեսումը վկայակոչելով՝ պատգամավորը գտնում է, որ իշխանությունը խուսափում է մտնել մի դաշտ, որտեղ ՀՀԿ-ական իշխանությունը թույլ է եւ ՌԴ-ի առջեւ չի կարող պատասխան տալ, վերաբանակցել այդ պայմանագրերը: Նաեւ, բազմաթիվ հարցեր ներառելով հանձնաժողովի քննարկման համար, ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ, քաղաքական մեծամասնությունն իրականում ցանկանում է կոծկել իրականությունը:
Հիշեցնենք, որ դեռ անցած հինգշաբթի օրը, երբ Դավիթ Հարությունյանն առաջարկեց հանձնաժողովի աշխատանքները փակ անցկացնել, ՀԱԿ-ը որոշում կայացրեց, որ նպատակահարմար չի գտնում մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728