Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյան. «Հասունացե’ք, եղբա’յր, քաղաքականապես, ինչո՞ւ եք մեզ մեղադրում»

Փետրվար 25,2014 13:36


«Ժառանգությունը» դեմ է քվեարկելու գազի հարցով հանձնաժողով ստեղծելու քաղաքական մեծամասնության նախագծին: Խմբակցությունը հանձնաժողովում ներկայացուցիչ կունենա՞, թե՞ ոչ, դեռ կքննարկեն: Այդ մասին այսօր խորհրդարանական քննարկումների ժամանակ հայտարարեց խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: «Եթե մեծամասնությունը հասունացած չէ`հսունացե'ք, եղբա'յր, քաղաքականապես, ի՞նչ եք մեզ մեղադրում»,- ասաց պատգամավորը` հակադարձելով ՀՀԿ-ական գործընկերների հայտարարություններին, թե քաղաքական դաշտն այնքան հասուն չէ, որ հանձնաժողովի բաց աշխատանքի արդյունքում քաղաքակիրթ բանավեճ տարվի, ուստի, պետք է հանձնաժողովը փակ աշխատի`ունենալով ընդդիմադիր փոխնախագահ:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանն իր խոսքում ասաց, թե դեռևս նպատակահարմար չէ ընդդիմությունից մարդ նշանակել հանձնաժողովի նախագահ: «Շատ պատասխանատու հայտարարություն է, այդ դեպքում ասեք՝ քաղաքական ո՞ր հատվածը հասունացած չէ: Ընդդիմադիիր հատվածը հասունացած է, մեծ պատիվ կլինի, եթե հանձնաժողովը գլխավորի Արծվիկ Մինասյանը, Արամ Մանուկյանը, Թևան Պողոսյանը, առավել ևս Հրանտ Բագրատյանը: Հասունացե'ք, եղբա'յր, քաղաքականապես, ինչո՞ւ եք մեզ մեղադրում»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:
«Գերագույն խորհրդի վերջին մոհիկաններից կան այստեղ, էդ ժամանակ ոչ մեկ այս ամբիոնից չէին վախենում, էդ հրապարակայությունը բոբո չի, դրա արդյունքում էր, որ ԳԽ-ն արդյունավետ աշխատեց»,- ասաց նա։

Նրա համոզմամբ՝ հանձնաժողով ստեղծելու նախագիծը քաղաքական մեծամասնության կողմից ժամանակ ձգելու միտում ունի. «Ժամանակ պետք է ձգել, հիմա քաղաքական լուրջ պրոցեսներ են ընթանում: Հանրության ամբողջ ուշադրությունը կգնա այս հանձնաժողովի վրա, հետո կշահարկվի այն, թե ինչ ինքնանպատակ ընդդիմություն ունենք, տեսեք, թե ինչ են անում»:  Ռուբեն Հակոբյանը նշեց, որ այս նախագծով ներկայացված հարցերը շատ ծավալուն են, նախանշված ժամկետը չի հերիքի քննարկելու բոլոր հարցերը, իշխանությունները կհայտարարեն, թե չհասցրեցին բոլոր հարցերը քննարկել, պետք է ժամկետները երկարաձգել, և այդպիսով ժամանակ կձգեն: Նախագծում ներառված այն հատվածը, թե պետք է քննարկել Իրանից գազ ստանալու հեռանկարները, Ռուբեն Հակոբյանը ամբիցիոզ պլան անվանեց: Նա նշեց, որ նման հարցեր պարզելու համար հանձնաժողովն առնվազն պետք է հանդիպի Իրանի նախագահի հետ, այնինչ, դա դիվանագիտական խնդիր է: «Նման ամբիցիոզ պլան մի դրեք, որ Պուտինը կամ Իրանի նախագահը ձեզ կասեն, թե ինչ է կատարվում»,- ասաց նա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728