Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանն ընդդեմ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի դատը հետաձգվեց

Փետրվար 25,2014 13:09

Այսօր Դավիթաշեն -Աջափնյակ վարչական շրջանների դատարանում պետք է կայանար Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդդեմ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի հայցի քննությունը:

Ներկայացել էր միայն հայցվոր կողմի ներկայացուցիչ Մարտին Զիլֆուղարյանը:
Սամվել Հարությունյանը գրություն էր ուղարկել, որի համաձայն, նրա պաշտպան Մուշեղ Շուշանյանը առողջական խնդիրներ ունի, եւ չեն կարողանա ներկայանալ դատարան, խնդրում են հետաձգել դատական նիստը:

Հայցվոր կողմը չառարկեց: Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 27-ին:
Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Սամվել Հարությունյանի, ըստ որի Գորիսի նախկին քաղաքապետը զրպարտել է իրեն՝ Aravot.am-ին տված մի քանի հարցազրույցների միջոցով, մասնավորապես ՝ «Սուրիկ Խաչատրյանը կրակել է իրենից հղի սիրուհուն ու սպանել չծնված երեխային» հրապարակմամբ:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728