Փետրվարի 24-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքի Լեռնագործների փողոցում գտնվող նախկին հյուրանոցի մուտքի մոտ պարկով զենք է դրված: Մեկնած օպերատիվ խումբը ժամը 01.50-ին նշված վայրում հայտնաբերել է «ՊԿ» տիպի գնդացիր և գնդացրի 2 փող:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն
Լուսանկարը` արխիվային