ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը շարունակում է իր կադրային փոփոխություները Շիրակի մարզում: Նրա հրամանով այսօր Գյումրու «Կումայրի» բաժնի ոստիկանապետ Գևորգ Թադևոսյանը տեղափոխվել է Ախուրյան, նշանակվել իր հին պաշտոնին` Ախուրյանի ոստիկանապետ: Նրա փոխարեն, մեր աղբյուրների տեղեկացմամբ, ոստիկանապետ է նշակվել ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Գյումրու բաժնի տեղակալ Արամ Ղարիբյանը, ով Գյումրու Վազգեն Սարգսյան փողոցի վրա գտնվող «կուկլի» գործարանի տնօրենի որդին է:
Նշենք, որ Ախուրյանի ոստիկանապետ Հարություն Ադամյանին Վլադիմիր Գասպարյանը գցել է կադրերի ռեզերվ: Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանապետը Սամվել Բալասանյանի տան դիմաց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու կատարած խուլիգանության փաստի առիթով շշպռել էր նաև « Կումայրի» բաժնի ոստիկանապետ Գևորգ Թադևոսյանին, ով թեև պրոֆեսիոնալ կադր է, սակայն տվյալ դեպքում նրա պահվածքը Վլադիմիր Գասպարյանին դուր չէր եկել:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև