Լրահոս
Օրվա լրահոսը

Հռիփսիմե Խուրշուդյանը, Մելինե Դալուզյանը, Ռուբեն Ալեքսանյանը մարզավիճակ են ձեռք բերում

Փետրվար 25,2014 11:20

Ավարտվեցին ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնությունները, որոնց արդյունքներով կազմավորվեցին Հայաստանի հավաքականները, որոնք նախապատրաստվելու են ապրիլի 3-13-ը Թել Ավիվում (Իսրայել) կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Ըստ քաշային կարգերի Հայաստանի չեմպիոն դարձան:

Տղամարդիկ: 56 կգ՝ Լեւոն Մանուկյան, 62՝ Սմբատ Մարգարյան, 69՝ Վանիկ Ավետիսյան, 77՝ Անդրանիկ Կարապետյան, 85՝ Աղասի Աղասյան, 94՝ Միքայել Միքայելյան, 105՝ Սիմոն Մարտիրոսյան, +105՝ Ռուբեն Ալեքսանյան:

Կանայք: 48 կգ՝ Էլեն Գրիգորյան, 53՝ Աննա Գովելյան, 58՝ Քրիստինե Պետրոսյան, 63՝ Իզաբելլա Յայլյան, 69՝ Մելինե Դալուզյան, 75՝ Սոնա Պողոսյան, +75՝ Հռիփսիմե Խուրշուդյան:

Ուրախալի է, որ տեւական ընդմիջումից հետո մրցասպարեզում են Ռուբեն Ալեքսանյանը, Մելինե Դալուզյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը: Առաջին երկուսը, ըստ ամենայնի, վերջապես ապաքինվել են երկար ժամանակ հետապնդող վնասվածքներից, իսկ Հռիփսիմեն, ինչպես խոստացել էր, մայր դառնալուց հետո վերադարձել է մեծ սպորտ:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը Aravot.am-ի խնդրանքով, գնահատելով հատկապես այս երեք ծանրորդների մրցելույթները, ասաց, որ նրանք աստիճանաբար անհրաժեշտ մարզավիճակ են ձեռք բերում, մինչեւ Եվրոպայի առաջնությունը դեռ բավականին ժամանակ կա եւ նրանք ջանալու են ուսումնամարզական հավաքներում էլ ավելի բարելավել իրենց այսօրվա ցուցանիշները:

  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728