Այսօր՝ փետրվարի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 26-ամյա Արազ Փիլոսյանը Սեբաստիա փողոցում իր կողմից վարած Mercedes մակնիշի 60 UU 909 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցույց տալ վրաերթի ենթարկվածին: Կարճ ժամանակում դեպքի վայր է ժամանել նաև 1-03 շտապօգնության թիվ 71 բրիգադը, ովքեր արձանագրել են, որ վրաերթի ենթարկվածը մահացել է:
Զննությամբ մահացածի գրպանում հայտնաբերվեց Երևան քաղաքի Միքայելյան 3-րդ շենքի բնակիչ, 76-ամյա Ալբերտ Սարուխանյանի անվամբ անձնագիր: Քննիչ Կ. Գրիգորյանի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք, իսկ վարորդը բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը:
Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com -ի կայքում