Այսօր վաղ առավոտյան Հայաստանի երկու պատանի ջրացատկորդներ՝ Վլադիմիր Հարությունյանն ու Լեւ Սարգսյանը, հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչ Չանդիրյանի ղեկավարությամբ մեկնեցին Մեքսիկա: Նրանք Գվադալահարայում մասնակցելու են Նանջին քաղաքում կայանալիք երկրորդ պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին: Մեր երկու մարզիկներն էլ հանդես են գալու աշտարակացատկում:
Հայաստանի ջրացատկի ֆեդերացիայի նախագահ Գաբրիել Ղազարյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ ուղեգիր նվաճելու համար նրանցից պահանջվում է տեղ զբաղեցնել 9 առաջատարների մեջ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ