Փետրվարի 25-ին, ժամը 08.20-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Զոդ գյուղում քաղաքացի է ընկել փոսը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները մոտ 5 մ խորությամբ փոսից դուրս են բերել 1971 թ. ծնված Մ. Պ.-ին, ով հոսպիտալացվել է Արարատ քաղաքի ԲԿ:
Բժիկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
ԱԻՆ