Ուկրաինայում երեք ամիս ընթացող պայքարի համար անցած մի քանի օրերը վճռական օրեր էին: Արտահերթ նախագահական ընտրություններ նշանակելու որոշմամբ Ուկրաինան լուծո՞ւմ է երկրի կողմնորոշման խնդիրը: Անդրադառնալով «Aravot.am»-ի նշյալ դիտարկմանը Բանսկա Բիստրիցայի համալսարանի հրավիրված գիտաշխատող Արմեն Գրիգորյանը նշեց.
«ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագիրը չստորագրելու որոշումը Վիկտոր Յանուկովիչը կայացրել էր միանձնյա, առանց քննարկման` նույն կերպ, ինչպես Սերժ Սարգսյանը: Սակայն հասարակությունն իր քաղաքակրթական ընտրությունը կատարել է վաղուց. հիշենք, որ նոյեմբերին տեղի ունեցած առաջին ցույցերում Վիկտոր Յանուկովիչից պահանջում էին ստորագրել Ասոցացման պայմանագիրը, իսկ հրաժարականի պահանջ չէր ներկայացվում: Նրա տապալումից հետո Ասոցացման պայմանագրի ստորագրման խնդիրը դարձյալ օրակարգում է, եւ չնայած ԵՄ-ի հասցեին Վիկտորիա Նյուլանդի հայտնի արտահայտությունը Մայդանի մասնակիցներից շատերը կրկնում էին` ԵՄ-ի անվճռականության պատճառով, զարգացման եվրոպական վեկտորն այլընտրանք չունի»:
Հիշեցնենք, որ Youtube-ում տեղադրված ձայնագրությունում Ուկրաինայում ընթացող իրադարձությունների քննարկման ժամանակ ԱՄՆ-ը պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով առաջին տեղակալ Վիկտորիա Նյուլանդը Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեյֆրի Փայեթին իր տեսակետը հայտնելիս նշել էր, որ ուկրաինական ընդդիմության առաջնորդներից Վիտալի Կլիչկոն ապագա կառավարության կազմում տեղ չպետք է ունենա, իսկ ուկրաինական ճգնաժամը պետք է բարձրացվի ՄԱԿ-ի մակարդակով, այնուհետեւ Նյուլանդը հայհոյել էր ԵՄ-ին: Ավելի ուշ Նյուլանդը ներողություն խնդրեց նշյալ հեռախոսազրույցի ժամանակ ԵՄ-ի հասցեին իր կողմից արված արտահայտության համար:
Բանսկա Բիստրիցայի համալսարանի հրավիրված գիտաշխատող Արմեն Գրիգորյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք` այստեղ
Կարդացեք նաև
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ