Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ մարզի բնակչությունը տարեցտարի նվազում է

Փետրվար 24,2014 20:07

Տավուշի մարզպետարանի ինտերնետային  կայքում   զետեղված տեղեկատվության համաձայն մարզի բնակչությունը  կազմում է  132 հազար մարդ: Նշենք,որ 2  տարի առաջ, ըստ նույն կայքի, մարզի բնակչությունը  134 հազար էր: Սակայն 132 հազար թիվն  էլ չի համապատասխանում իրականությանը: ՀՀ  ազգային վիճակագրական ծառայության  ինտերնետային կայքում հրապարակված տեղեկության  համաձայն, 2014թ. հունվարի 1-ի դրությամբ Տավուշի մարզի բնակչության թիվը եղել է 127 600 մարդ,  2013թ. հունվարի 1-ին՝  128 հազար 300:

Այսինքն՝ մեկ տարում մարզի բնակչությունը նվազել է 700 մարդով:  Անցած մեկ տարում Տավուշի մարզի բնակչության հավելաճը 1000 բնակչի հաշվով կազմել է 1,4: Սա հանրապետության մարզերի մեջ ամենացածր ցուցանիշն է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Arman says:

    Եթե 90-ականների սկզբին Հայաստանից հեռանում էին մեծիմասամբ անտարբերները, ապա այսօր հեռանում են հուսահատված հայրենասերները, ովքեր չեն ուզում իշխանությունների դեմ իրենց պայքարով վտանգի ենթարկեն այն երկրի պետականությունն ու սահմանների անդորրը, որը նաև իրենց շնորհիվ է կայացել: Իսկ ինչ վերաբերվում է Տավուշի մարզպետին, ապա նա իր սովորության համաձայն վիճակագրությանը վերաբերվող ցանկացած թիվ ուռճացված է ներկայացնում, էական չէ դա հավկիթներին է վերաբերվում, թե մարզի բնակչությանը, կարևորը, որ վերևներում իրենից գոհ լինեն և ավելորդ հարցեր չտան: Հարցեր չտալու համար նա տևական ժամանակ է, ինչ գտել է լավագույն տարբերակը՝ բացի ՞օտկատները՞ ժամանակին տեղ հասցնելուց, առանց մարտական ուղու ԵԿՄ վարչության անդամ է դարձել, համատեղ բիզնեսներ է հիմնել փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և Հովիկ Աբրահամյանի հետ, Ծաղկաձորում հյուրանոցային համալիր է կառուցում Սուրիկ Խաչատրյանի ու Կովալենկո Շահգելդյանի հետ…: Վաղուց արդեն Արմեն Ղուլարյանը ոչ թե մարզպետի նման է իրեն պահում, այլ գրավված տարածքի ՞նամեստնիկի՞, նա մարզի ժողովրդին ոչ թե թալանում, այլ բացահայտ կողոպտում է, որի պատճառներից մեկը հավանաբար այն է, որ իրեն վերահսկողներն արդեն փայատերերի կարգավիճակ ունեն:

  2. marat says:

    Մարզպետը առաջնորդվում է փորձված սկզբունքով՝որքան անհեթեթ է և կեղծիքի մեծ դոզա է պարունակում տեղեկատվությունը,այնքան հեշտ կհավատան:Օրինակ մարզում արտադրված ձվերի քանակը կազմում է 48 միլիոն:Այսինքն մարզի ամեն բնակչի հաս- նում է տեղական արտադրության 378 ձու:Եթե դրան գումարենք նաև ներկրվող ձվի որո- շակի քանակ,ապա կստացվի Գինեսի գրքին արժանի թիվ:Նույնը վերաբերվում է հացա- հատիկի արտադրությանը: Ակնհայտ ու անհերքելի փաստերը խոսում են բնակչության մեծ արտագաղթի մասին,իսկ մարզպետը իր ներկայացրած թվերով ապացուցում է հակառակը:Հոդվածի հեղինակը արտագաղթի մասին անընդհատ տագնապ է հնչեցնում,ներկայացնում է աղետալի չափերի հասած երկիրը լքողների թվաքանակներ, իսկ մարզպետը իր թվերով ու տոկոսներով պնդում է հակառակը:

  3. hovhannes says:

    Փաստերը իրենց գոյությունը չեն դադարեցնում կեղծվելու,արհամարհվելու կամ անտեսվե-
    լու դեպքում:15 տարի մարզային իշխանությունները ոչ մի մարտահրավերի չեն պատաս-
    խանել,ոչ մի հարցի արմատական լուծում չեն տվել:Գործել է իշխանությունը իշխանութ –
    յան համար ֆեոդալական կոդեքսը:Չլուծված հիմնահարցերը դարձել են մետաստազ,չար-
    որակ:Մարզի գաղութային շահագործումը, բնակչության մեծ մասի ընչազրկումը,անհոգի
    վերաբերմունքը աշխատավոր զանգվածի հանդեպ,նրան կենսաբանական գոյատևման
    միջոցներից զրկելը բացի արտագախթելուց,ցավն ու վիրավորանքը հոգում երկիրը լքելուց
    բացի այլ ելք չեն թողնում:Կեղծված վիճակագրության արմատավորումը միայն մեկ նպա-
    տակ է հետապնդում՝որքան հնարավոր է երկարաձգել իշխանության ղեկին մնալը,շարու-
    նակել մարզի բնական հարստությունների թալանը և թալանված ֆինանսական միջոցները
    միայն իրենց հայտնի միջոցներով,, ապահովագրելը,,:

  4. karp says:

    Եթե Արմեն Ղուլարյանը պատերազմից ,,20 տարի անց,, դառնում է ազատամարտիկ, ապա նրա համար մարզի բնակչության թվաքանակի հետ մեքենայություններ կատա- րելը,այն իրեն հարմար դեմոգրաֆիական ռակուրսով ներկայացնելը խնդիր չէ:Իհարկե դեմոգրաֆիան ոչ հավի ձու է,ոչ հացահատիկի ուռճացված քանակ,բայց ալկոհոլի բա- վարար քանակի մշտական օգտագործման դեպքում տարբերությունը վերանում է և խղճի խայթի անհարկի դրսևորումներ չեն լինում:Ցանկացած իրավիճակ,բնագավառ, իրադրություն դառնում է անելանելի և անհուսալի մեր ազատամարտիկ գնդապետի միջամտությունից հետո,բայց մեր փոքրիկ ֆեոդալը,ավատը դեռևս շարունակում է լո- ղալ Մկան ուԿույսի Համաստեղության հովանավորության տակ:Մարզի դեմոգրաֆիա- կան վիճակի շտկման համար այսքան լումա ներդրած մարզպետին անհրաժեշտ է պար- գևատրել կամ պատվավոր հայր կամ պատվավոր ծնող կամ պատվավոր….աստված գիտե, … կոչումով:

  5. hovhannes says:

    Փաստերը արհամարհելը,անտեսելը չեն վերացնում այդ փաստերի գոյությունը և ազդեցութ-
    յունը:15 տարի Տավուշի մարզի,,իսթեբլիշմենթը,էլիտան,, ոչ մի մարտահրավերի հակազդե-
    ցություն ցույց չի տվել,որևէ արմատական լուծում որևէ հիմնահարցի չի տվել:Դրածո մարզ-
    պետի գլխավորությամբ թալանվել են մարզի բնական հարստությունները,վերածվելով լվաց-
    ված բանկային ակտիվների ու դղյակների ապահով վայրերում:Ընչազրկված,արհամարհված աշխատավոր զանգվածը վիրավորված,դառնացած հոգով,նեղսրտած իր հայրենիքից, հեռա – ցել է մարզից:ԵՎ այդ արտագաղթած, մարզպետից մազապուրծ եղած մարդկանց թվաքա-
    նակը,անվանացանկը դեռևս մանիպուլյացիայի առարկա է Ա.Ղուլարյանի ձեռքին:Գնացին,
    էլի չպրծան:

  6. Աննա says:

    Բոլորովին իզուր ջանք եք թափում ճշմարտությունը վեր հանելու համար:Միևնույնն է լսող չկա:Ղուլարյանին երբ ինչ թիվ պետք է գրում է ու ներկայացնում՝ ,,հալած յուղի տեղ անցնում է,,:Հանճարեղ ակադեմիկոսը, հիմա էլ արդեն չկռված երկրապահը թվեր նկարելու մեծ վարպետ է:

  7. Suren says:

    Շատ հետաքրքիր է որևէ մեկին մտահոգու՞մ է Տավուշից առկա արտագաղթը: Հասկացանք.մարզպետը ողջ մարզի հարստությունները սեփականաշնորհեց,ամեն ինչ յուրացրեց,սեփական գրպանները լցրեց, համապատասխան ատյաններում վճարեց:Թե ինչ թվեր կան իրականում Տավուշի ամենազոր տիրակալին չի հետաքրքրում,միևնույնն է որտեղ ինչ պետք է կասի,կնկարի, հետո էլ կգնահատվի գերազանց ու տավուշեցուն կմնա միայն վերլուծել անարդարությունների շարանն ու դառնացած հեռանալ-գնալ:Ի դեպ հեռանում են խելացիները,մարզը դատարկվում է:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728