Փետրվարի 23-ին Վիեննայի Հայ առաքելական Սբ. Հռիփսիմե եկեղեցում տեղի ունեցավ Հիշատակի միջոցառում` նվիրված 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում Հայաստանի զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի սպանության 10-րդ ամյակին: Վիեննայի Հայ առաքելական Սբ. Հռիփսիմե եկեղեցում մատուցվեց հոգեհանգստյան պաշտոն` Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի Հայրապետական պատվիրակ Հոգեշնորհ Տեր Տիրան աբեղա Պետրոսյանի ներկայությամբ և հայր Անդրեաս Իսախանյանի ձեռամբ:
Միջոցառմանը ներկա էին Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Կիրակոսյանը, ավստրահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ:
Ներկաների առաջ ադրբեջանցի ելուզակի անմարդկային արարքը դատապարտող ելույթներով հանդես եկան Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի Հայրապետական պատվիրակ Հոգեշնորհ Տեր Տիրան աբեղա Պետրոսյանը և Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Կիրակոսյանը:
ՀՀ ԱԳՆ