Լրահոս
Օրվա լրահոսը

Հրամանատարը խոստովանել է, որ մահացած զինծառայողի հորից կաշառք է պահանջել. «Փաստինֆո»

Փետրվար 24,2014 19:35

ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողների սոցիալական պաշտպանության բաժնի պետի կողմից մահացած զինծառայողի հորից կաշառք վերցնելու գործը կքննվի արագացված ընթացակարգով:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօրվա նիստը հետաձգվեց՝ տուժող Մանուկ Սարգսյանի, ամբաստանյալի պաշտպաններ՝ Վահագն Բաբայանի և Կրոմվել Գրիգորյանի բացակայության պատճառով:

Ըստ մեղադրական համառոտ եզրակացության՝ ՊՆ N  զորամասի զինծառայողների սոցիալական պաշտպանության բաժնի պետ-հրամանատար Դավիթ Դավթյանը տեղեկանալով ժամկետային զինծառայող Երվանդ Սարգսյանի 2010թ. մահվան կապակցությամբ նրա ընտանիքին ՀՀ ՊՆ կողմից հատկացվելիք անհատույց պետական ֆինանսական աջակցության մասին, մահացած զինծառայողի հորը՝ Մանուկ Սարգսյանին ներկայացրել է, թե այդ գործընթացի արագ կազմակերպումը իբր կախված է իրենից։ Մինչդեռ,  իրականում, այդ հարցի լուծման վրա ազդելու որեւէ լիազորություն նա չի ունեցել։ Նախաքննական մարմնի գնահատմամբ, Դավթյանը չարաշահելով Մ.Սարգսյանի վստահությունը,  պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու գործընթացն արագացնելու համար պահանջել և իր աշխատավայրում կաշառք ստանալու պատրվակով վերջինիցս վերցրել և հափշտակել է զգալի չափ հանդիսացող՝ 411500 ՀՀ դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլար։

Դավիթ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1.1-րդ, 5-րդ կետերով, իսկ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:

 

Մանրամասները կարող եք կարդալ` «Փաստինֆո»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728