Գերագույն Ռադան որոշում է ընդունել հաջորդ նախագահին առաջարկել, որ Ուկրաինայի հերոսի կոնում շնորհվի բոլոր զոհված ցուցարարներին: Հայտնում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը:
Որոշմանը կողմ է քվեարկել 346 պատգամավոր:
Այս փաստաթղթով խորհրդարանը ցույցերին մասնակցած քաղաքացիական հասարակությանը համերաշխություն և աջակցություն է ցուցաբերում: 2013թ. նոյեմբերից 2014թ. փետրվարին զինված հակամարտության ժամանակ զոհվածների հիշատակը հարգելու նպատակով Գերագույն Ռադան հաջորդ նախագահին առաջարկում է «Ուկրաինայի Հերոս»-ի կոչում շնորհել զոհված քաղաքացիներին:
Քննարկման ընթացքում «Տարածաշրջանների կուսակցության» պատգամավոր Նեստոր Շուֆրիչն առաջարկել է որոշումը տարածել ոչ միայն ցուցարարների, այլ բոլոր կողմերից զոհվածների վրա, սակայն պատգամավորները չեն ընդունել այդ նախագիծը:
Կարդացեք նաև
Ուկրաինայի բախումների ժամանակ զոհվել է երկու հայազգի տղամարդ՝ 21-ամյա Սերգեյ Նիգոյանը և 44-ամյա Գիորգի Հարությունյանը: Նիգոյանը առճակատման առաջին զոհն էր, նա սպանվել է հունվարի 22-ին: Հարությունյանը մահացել է փետրվարի 20-ին:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ