«Մեդիալաբի» զրուցակիցն է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
-Պարոն Սահակյան, այսօր, երբ խորհրդարանում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Ուկրաինայի զոհերի հիշատակը՝ նշելով, որ իշխանություններն Ուկրաինայում զենք են ուղղում խաղաղ բնակչության դեմ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը անհարմար իրավիճակում հայտնվեց: Փորձելով շտկել իրավիճակը՝ ԱԺ նախագահն առաջարկեց ընդհանրապես հարգել բոլոր զոհերի հիշատակը, կապ չունի, թե մարդիկ որտեղ են զոհվել: Սա խոսո՞ւմ է այն մասին, որ Հայաստանի իշխանությունները վախենում են ուկրաինական դեպքերից: Ինչո՞ւ է խորհրդարանական մեծամասնությունը խուսափում հարգել Ուկրաինայի զոհերի հիշատակը:
-Ամբողջ խմբակցությունը ոտքի կանգնեց, հարգեց զոհերի հիշատակը: Բայց մեր խմբակցության տեսակետն ամբողջացրեց Մարգարիտ Եսայանը՝ նշելով, որ ամբողջ աշխարհը Ցեղասպանությունից չի խոսում, չի խոսում Ղարաբաղի կամ Սումգայիթի, առավել ևս Սիրիայի դեպքերից, երբ մեր հայերի զոհողությամբ իրավիճակներ են լինում: Որևէ մեկը չհիշեց այդ դեպքերը, բայց որովհետև առաջիկայում խնդիր ունի կեղծ ընդդիմությունը, բնականաբար փորձում է կրակի վրա բենզին լցնել: Նման դեպքերում անհրաժեշտ է կրակի վրա ջուր լցնել: Դա շարքային պոպուլիզմ էր և անհարգալից վիճակ հենց ուկրաինական զոհերի նկատմամբ, քանի որ շահարկել մի ժողովրդի զոհողությունները՝ քո սեփական նեղ քաղաքական խնդիրները լուծելու համար, դա կարծում եմ՝ Հանրապետականից շատ հեռու կանգնած մոտեցում է:
-Ուզում եք ասել՝ Հայաստանի իշխանություններին չե՞ն վախեցնում կամ անհանգստացնում ուկրաինական դեպքերը:
Կարդացեք նաև
-Այն իշխանությունները, որոնք վախկոտ են, արժանանում են Ուկրաինայի դեպքերին: Մեր իշխանությունները վճռական են և երբեք չեն վախենում:
-Այսինքն՝ ձեր կարծիքով՝ տվյալ դեպքում Յանուկովիչը վախկո՞տ է, իսկ Հայաստանում իշխանությունները անվա՞խ են:
-Ես չգիտեմ, թե Յանուկովիչն էր վախկոտ, թե քաղաքական թիմն էր, համենայնդեպս քաղաքական թիմը չկարողացավ տիրապետել իրադրությանը: Իհարկե, նաև օտարները կրակի վրա բենզին լցնելու քաղաքականություն էին վարում և փաստորեն հիմնահատակ կործանման եզրին հասցրեցին Ուկրաինան:
Եթե հայը նոր-նոր պետություն է ստեղծել և իր ձեռքով պիտի կործանի իր երկիրը, կարծում եմ՝ ազգային ուժեր կան, որ լրիվ կարգելակեն: Այնպես որ, հանգիստ թող լինեն:
Մանրամասն կարող եք կարդալ` «Մեդիալաբ»-ի կայքում
Ա Ռ Ա Կ
Օձին հարցնում են, թե ինչու՞ նա այդքան շատ թույն ունի: Օձը պատասխանում է, որ այդքան թույնն իրեն անհրաժեշտ է զոհին լիարժեք կաթվածահար անելու համար: Հարցնում են, իսկ ինչու՞ է նա այդքան զզվելի: Օձը բացատրում է, որ դա նրա համար է, որպեսզի մարդիկ իրենից հնարավորինս հեռու մնան և ինքն իրեն հանգիստ զգա:
Առակս ի՞նչ կցուցանե:
Գալուստի նման պատվա-քյոփակներն ? են ազգային ուժերը…