Ուկրաինայի Ներքին գործերի նորանշանակ նախարար Արսեն Ավակովի երկուսուկես տարվա հարցազրույցը՝ հայկական արմատների եւ հայերի՝ Եվրոպայում թողած մշակութային հետքի մասին, այս օրերին համացանցում՝ հայերի շրջանում, ամենատարածված տեսանյութերից մեկն է:
«Այսպիսի մի խոսք կա՝ ում Աստված շատ է սիրում, նրան շատ փորձությունների է ենթարկում: Ըստ երեւույթին՝ Աստված հայերին շատ է սիրում, որովհետեւ այս ժողովուրդը շատ լուրջ փորձությունների է ենթարկվել… Եվրոպայի բոլոր երկրներում հայկական հետք կա… Հայերը ստեղծագործ ժողովուրդ են: Նրանք չեն գալիս զավթելու, ոչնչացնելու, վերացնելու: Նրանք գալիս են արարելու, ստեղծելու, կառուցելու… Եվ դա միշտ գնահատվում է, գուցե ոչ այս պահին, ոչ այս րոպեին, բայց պատմականորեն գնահատվում է… Ի՞նչ է նշանակում լինել հայ… Դա մեծ պատասխանատվություն է, դա մի մեծ, նշանակալից եւ հինավուրց բանի մասնիկը լինելու զգացողություն է »:
Արսեն Ավակովը ծնվել է Բաքվում, 1964թ.-ին: 1966 թվականից նա բնակվում է Ուկրաինայում:
Մանրամասները` տեսանյութում: