Լրահոս
Օրվա լրահոսը

Լուկաշենկո․ «Ուկրաինան պետք է ամբողջական լինի». «Ազատություն»

Փետրվար 24,2014 18:15

«Մեզ չպետք է մտահոգի այն, որ այնտեղ տեղի ունեցածը կարող է նաև մեր երկրում տեղի ունենալ», – հայտարարել է Բելառուսի նախագահը:

Ռուսաստանի գլխավոր ռազմավարական գործընկեր ու ամենահավատարիմ դաշնակից՝ Ուկրաինայի հարևան երկիր Բելառուսի նախագահը հայտարարել է, թե չնայած տեղի ունեցող իրադարձություններին՝ Ուկրաինան պետք է ամբողջական լինի:

Նախօրեին Մինսկում Հաղթանակի հուշակոթողի մոտ հավաքվածների հետ զրույցում անդրադառնալով ուկրաինական իրադարձություններին՝ Ալեքսանդր Լուկաշենկոն, մասնավորապես, ասել է․ – «Բելառուսի և Ուկրաինայի նպատակները նույնն են: Ուկրաինան պետք է ամբողջական լինի,  և ոչ ոք չպետք է կազմաքանդի այդ հսկա երկիրը»:

Բելառուսի ռուսախոս նախագահը, ով, ի դեպ, միայն բելառուսերեն է խոսում երկրի ընդդիմության հասցեին արտահայտվելիս, իր խոսքում նշել է, որ Ուկրաինայի և Բելառուսի խնդիրները տարբեր են, և Մայդանն էլ իրենց համար նորություն չէ: «Եվ մեզ չպետք է մտահոգի այն, որ այնտեղ տեղի ունեցածը կարող է նաև մեր երկրում տեղի ունենալ: Մեզ պետք է մտահոգի այն, թե ինչպես է մեր ժողովուրդն այնտեղ հաղթահարելու այդ ծանր ճգնաժամը: Դա շատ ծանր է, և դա դեռ միայն սկիզբն է», – ասել է Լուկաշենկոն՝ հիշեցնելով, թե 2010 թվականին նույնը փորձում էին անել նաև Բելառուսում:

 

Մանրամասն կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728