Միասնական արժույթի անցնելու հետ կապված խոսակցություններ նույնիսկ սաղմնային վիճակում չկան: Այսօր կառավարության մամուլի սրահում, հարցին, թե միասնական արժույթի մասին խոսակցությունները որքանո՞վ են հավաստի, ասաց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ, Դրամավարկային եւ արժութային հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Արթուր Ստեփանյանը:
Այն դիտարկմանն էլ, թե Ռուսաստանում եւ Ղազախստանում փողն արժեզրկվում է, քանի որ նրանք անցնում են լողացող կուրսի, Հայաստանը վաղուց է անցել լողացող փոխարժեքի, ինչո՞ւ է մեր դրամն էլ արժեզրկվում, պարոն Ստեփանյանի պատասխանը` տեսանյութում:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, Մաքսային եւ հարկային, Մակրոտնտեսական քաղաքականության եւ Մաքսատուրքերի բաշխման հարցերով աշխատանքային խմբերի ղեկավար Ս. Կարայանի խոսքերով, ներկայումս բանակցություններ են վարվում, թե ի՞նչ ընդհանուր մասնաբաժին կունենաք երրորդ երկրների մաքսատուրքերից: Պարոն Կարայանը չմանրամասնեց, թե ինչ չափի մասնաբաժնի մասին է խոսքը` պատճառաբանելով, որ դա կազդի բանակցությունների ընթացքի վրա: Փոխնախարարը վստահեցրեց, որ ՀՀ Մաքսային օրենսգիրքը գրեթե չի տարբերվում Մաքսային միության օրենսգրքից, միայն որոշակի տարբերություններ կան մաքսային ռեժիմների մեջ: Ըստ նրա, Մաքսային միության մաքսատուրքերի դրույքաչափերը 60 տոկոսով ավելի բարձր են քան ՀՀ-ում գործող մաքսային դրույքաչափերը: Նրա խոսքի շարունակությունը` տեսանյութում
Հարցին, թե սահմանի վրա ԱԱՀ գանձելով հարկայինը պատճառաբանում էր հարկային եկամուտներ ապահովելով, եթե ՄՄ-ին անդամակցելու դեպքում այդ ԱԱՀ-ն չի գանձվելու, արդյոք չի՞ վնասի դա մեր բյուջեին, պարոն Կարայանն ասաց, որ ԱԱՀ-ն կփոխարինեն ներքին դաշտում հարկերով: Aravot.am-ի ճշտող հարցին, թե ներքին հարկե՞րն են բարձրացվելու ԱԱՀ-ի տեղը լրացնելու համար, փոխնախարարն ասաց, որ հարկային բեռը չի ավելացվելու: Մանրամասները` տեսանյութում:
Ասուլիսի մեկ այլ մասնակից, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ, Մաքսային տեղեկատվական տեխնոլոգիաների եւ մաքսային անցակետերին ներկայացված պահանջների ուսումնասիրության հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Վախթանգ Միրումյանից հետաքրքրվեցին, թե այսուհետ ի՞նչ լեզվով պետք է լրացվեն մաքսային հայտարարագրերը, պարոն Միրումյանն ասաց, որ մինչ այս հայերեն եւ անգլերեն էր, այսուհետ` հայերեն եւ ռուսերեն լեզուներով կլինի:
Ֆինանսական մոնիթորինգի կենտրոնի ղեկավար, Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) եւ դրամական միջոցների տեղափոխման ժամանակ ահաբեկչության ֆինանսավորման հակազդման հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Դ. Ազատյանն էլ հայտնեց, որ երրորդ երկիր մեկնելիս 10 հազար դոլարից սկսած, եթե տեղափոխեն՝ պետք է հայտարարագրվի, իսկ ՄՄ երկրների միջեւ կարող են անսահմանափակ չափի գումար տեղափոխել:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ