Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 8-ից ապրիլի 7-ը` կանանց առողջության ամիս

Փետրվար 24,2014 16:56

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին այսօր զեկուցվեց, որ իր հանձնարարության համաձայն շաբաթ և կիրակի օրերին Երևանի պոլիկլինիկաներում սահմանվել են հերթապահություններ` ընդգրկելով մանկաբույժների։ Հերթապահությունների կազմակերպման նպատակն այն է, որ սուր շնչառական հիվանդությունների դեպքում մարդիկ հնարավորություն ունենան օգտվելու առողջության առաջնային պահպանման ծառայություններից, և անհարկի չծանրաբեռնվեն հիվանդանոցներն ու շտապօգնության ծառայությունը։ Նաև զեկուցվեց, որ հանրապետությունում սուր շնչառական հիվանդությունների ծանր դեպքեր չկան։ Նախարարը հանձնարարեց շարունակել ինչպես ամենօրյա մշտադիտարկումը, այնպես էլ` պոլիկլինիկաների հերթապահությունները։

Խորհրդակցության ժամանակ Դերենիկ Դումանյանին ներկայացվեց իր հանձնարարությամբ շտապօգնության ծառայությունում մանկաբուժական բրիգադներ ձևավորելու նպատակով կատարված ուսումնասիրությունները, արվեցին առաջարկներ։
«Այդ բրիգադների ձևավորումով էականորեն կբարելավվի երեխաների բժշկական օգնության որակը։ Մանկաբուժական հատուկ բրիգադները ոչ միայն հեշտությամբ կկողմնորոշվեն, այլև կանչ տվող ընտանիքը կօգտվի մանկաբույժի խորհրդատվությունից»,-ասաց նախարարը` հանձնարարելով հստակ մեխանիզմներ մշակել և կոնկրետ առաջարկություններ ներկայացնել Երևանում շտապօգնության մանկաբուժական բրիգադներ ձևավորելու նպատակով։

Դերենիկ Դումանյանը նշեց, որ մարտի 8-ից ապրիլի 7-ը հայտարարվելու է կանանց առողջության պահպանման միամսյակ, որի շրջանակներում Երևանում և մարզերում կանանց կտրամադրվեն անվճար մի շարք հետազոտություններ, անհրաժեշտության դեպքում` կիրականացվեն անվճար վիրահատություններ:

Խորհրդակցության ժամանակ հստակեցվեցին պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններում նախարարության ներկայացուցիչների կողմից մշտադիտարկումը շարունակելու կազմակերպական հարցերը։ Նախարարի նախաձեռնությամբ և հանձնարարությամբ անցած տարվա նոյեմբերից իրականացված մշտադիտարկման արդյունքները ցույց տվեցին, որ դրանք նպաստում են բժշկական օգնության որակի բարձրացմանը։

Քննարկվեցին նաև այլ հարցեր։

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լիա says:

    Պարոն նախարար,

    Դուք զուտ գեղեցիկ նշում եք իբրև կանայք անվճար պետք ե սպասարկվեն իսկ ինչու ձեր բժիշկները և հիվանդանոցները հրահանգվաց չեն անվճար սպասրկելու այլ փոխարեն այցելություն ունենալուց բժշկական ծառայության սակագներ են առաջարկում???

    Հուսով եմ որ պատասխանատվություն կունենաք հրցիս պատասխանելու վերոնշյալ էլ. փոստով:
    Լիա Դավթյան

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728