Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովը հայտնել է, որ պաշտոնազրկված նախագահ Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Փոխանցում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը :
«Տեղեկացնում եմ, որ խաղաղ քաղաքացիների զանգվածային սպանությունների հետ կապված քրեական գործ է հարուցվել: Յանուկովիչի և այլ պաշտոնատար անձանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել», – երկուշաբթի Ֆեյսբուքի իր էջում գրել է Ավակովը՝ նշելով, որ Յանուկովիչը նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Կլյուևի հետ Բալակլավայից (Ղրիմի) «երեք մեքենաներով շարժվել է անհայտ ուղղությամբ՝ անջատելով կապի բոլոր միջոցները»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ