Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Պարենային եւ հումքային ապրանքների շուկաներում գնաճ չի լինի»

Փետրվար 24,2014 16:32

«Մենք կանխատեսում ենք, որ 12-ամսյա գնաճը շարունակվելու է նվազել՝ մոտենալով մեր նպատակին` 4%, այնուհետեւ 3-րդ եռամսյակում գնաճը նույնիսկ նվազելու է մինչեւ տատանումների թույլատրելի մակարդակի նվազագույն սահմանի մոտ` պայմանավորված նախորդ տարվա 3-րդ եռամսյակի սակագների բարձրացման ազդեցության գրանցմամբ»,- այսօր Կենտրոնական բանկում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության պետ Վահագն Գրիգորյանը՝ ավելացնելով, որ ԿԲ-ի կանխատեսումների համաձայն, չնայած տարեվերջյան աճի տեմպերի որոշակի արագացմանը, գնահատվում էր, որ տնտեսական աճը 2013 թվականի վերջին կգտնվի 3.3-3.6 %-ի միջակայքում:

2014 թվականին տնտեսական աճը կարագանա եւ տարվա արդյունքներով կգտնվի 5.4-6.1%-ի միջակայքում:

Այն հարցերին, թե այս տարի Ռուսաստանը խստացրեց մուտքը հայաստանցիների համար, այսինքն` հազարավոր հայերի համար մուտքը ՌԴ դժվարանալու է, կամ ընդհանրապես` արգելվելու, ի՞նչ կլինի Ռուսաստանից եկող տրանսՖերտների հետ, Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը պատասխանեց, որ հունվար եւ փետրվար ամիսների առաջին կեսի օպերատիվ տվյալներով, 10 %-ի չափով նույն աճի տեմպերը դեռեւս պահպանվում են: Ըստ նրա, միգրացիոն քաղաքականությունը նույնպես որոշակիորեն կփոփոխվի. «Էական նվազում չենք ունենա եւ տրանսֆերտների աճը 2014 թվականին կանխատեսում ենք 7-9 %, որը մի փոքր ավելի պակաս է նախորդ տարվա համեմատությամբ»:

Պարոն Ստեփանյանը, անդրադառնալով Մաքսային Միությանն անդամակցելու դեպքում սպասվող գնաճին, ասաց. «Ուզում եմ հավաստիացնել, որ էական գնաճային ֆոն չի կարող ստեղծվել, եւ հավելյալ գնաճ կառաջանա` կապված մաքսատուրքերի փոփոխման հետ, մենք եւ կառավարությունը մոնիթորինգի վրա ենք այդ ամենը պահում եւ մեր գործողություններով նպաստելու ենք, որ գնաճը կառավարվի 4 % -ի շրջանակներում»:
Պարոն Գրիգորյանը նշեց, որ արտաքին տնտեսությունը դանդաղորեն վերականգնվում է. «Ռուսաստանում բոլոր կանխատեսողները գտել են, որ տնտեսական աճի տեմպերի թուլացումը ավարտվել է, եւ այդ շրջանակների ներքո պարենային եւ հումքային ապրանքային շուկաներում չենք սպասում որեւէ գնաճային զարգացումներ եւ հացահատիկի շուկայում այս տարի սպասվում է բերքի բավականին լավ ցուցանիշներ: Նավթի շուկայում եւ մետաղների շուկայում նույնպես կպահպանվեն դրական ցուցանիշներ: Արտաքին շուկայից ճնշումներ չենք ակնկալում»:

Անդրադառնալով ներքին տնտեսությանը, Վ. Գրիգորյանն ասաց, որ կանխատեսումների համաձայն, եւ մասնավոր սպառումները, եւ մասնավոր ներդրումները այս տարի արագանալու են. «Մասնավոր սպառումը եւ ներդրումները կհասնեն մոտ 4%-ի, դրա ներքո արտահանումն ու ներմուծումը պահպանելու են իրենց հաշվի տեմպերը. արտահանման հաշվի տեմպերը ավելի բարձր, քան՝ ներմուծմանը»,- ասաց պարոն Գրիգորյանը:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728