Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար. «Նոր իշխանությունը կպատժի երկրի ամբողջականության դեմ ոտնձգություններ թույլ տվողներին»

Փետրվար 24,2014 16:24

Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է որ երկրի համար առաջնահերթություն է մնում Եվրամիությանը ինտերգրվելը: Նախագահի պաշտոնակատարը, առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Ուկրաինայի տնտեսությանը, ասել է, որ պետք է վերադառնալ եվրոպական երկրների մեծ ընտանիք, միեւնույն ժամանակ երկխոսություն պահպանելով Ռուսաստանի հետ. «Այն ինչ մենք ժառանգել ենք Յանուկովիչի եւ Ազարովի կառավարությունից՝ դժվար է ավերակ անվանել: Ուկրաինայի տնտեսությունը կործանման եզրին է»,-նշել է Տուրչինովը՝ ավելացնելով, որ խորհրդարանական նոր մեծամասնություն ստեղծելուց հետո նոր կառավարություն կձեւավորվի, որի գերխնդիրը կլինի երկիրը ճգնաժամից հանելը, դրամի կայունացումը,  կենսաթոշակները ժամանակին վճարելը, ներմուծողների վստահությունը վերականգնելը, արտադրության խթանումը, նոր աշխատատեղերով մարդկանց ապահովելը:

Տուրչինովը նաեւ հավաստիացրել է, որ նոր իշխանությունը կպատժի անջատողականներին, նաեւ նրանց, ովքեր երկրի ամբողջականության դեմ ոտնձգություններ թույլ կտան:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728