Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահան Հովհաննեսյանին ընդունեց երկրի նախագահ Յոահիմ Գաուկը՝ հավատարմագրերի հանձնման կապակցությամբ:
«Բելեվյու» նախագահական պալատում տեղի ունեցած առանձնազրույցի ժամանակ՝ Նախագահ Գաուկը և դեսպան Հովհաննեսյանը քննարկեցին երկու երկրների միջև ընթացող դինամիկ քաղաքական երկխոսության, միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման, գիտակրթական և մշակութային կապերի առավել զարգացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր:
Շնորհավորելով դեսպանին Նախագահ Գաուկը հույս հայտնեց, որ Վահան Հովհաննեսյանն իր փորձը և գիտելիքները կներդնի՝ ի նպաստ հայ-գերմանական հարաբերությունների զարգացման:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՀՀ դեսպանը վստահեցրեց, որ ինքը ջանք չի խնայի երկկողմ հարաբերությունների խորացման և ամրապնդման ուղղությամբ:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ