Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Վարդանյան. «Պետությունը տնտեսական քաղաքականություն չունի»

Փետրվար 24,2014 15:39

Այսօր «Նոյյան Տապանի» մամուլի սրահում Աղվերանում անցկացված «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումի արդյունքներն ամփոփեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն  Կարեն Վարդանյանը:

Նրա խոսքով՝ Միությունն աշխատում է ըստ իր ռազմավարության՝ սկսած 2007 թվականից. «Ունենք եռամյա ռազմավարություններ, հիմա եկել է նոր ռազմավարության ստեղծման ժամանակը, աշխատում ենք այդ ուղղությամբ, մտել ենք նոր փուլ: Այս հանդիպումը իրենից ներկայացնում էր մտքային գրոհ, պարզելու հիմնական ուղղությունները, որոնք հետագայում պետք է քննարկենք միության անդամների հետ: Հիմա որոշում ենք դրա մեթոդները, շեշտադրումները: Խնդիրներն անփոփոխ են»:

Ամփոփելով նախորդ տարիների ռազմավարությունների արդյունքները՝ Կարեն Վարդանյանն ասաց, որ խնդիրներ կան, որոնք հեշտ են իրականացվում, օրինակ 2007, 2010 թթ ռազմավարության բոլոր խնդիրներն իրականացրել են: Այն ուղղությունները, որոնք կախված են  պետությունից, ավելի դանդաղ են իրականացվում, դրանք օրենսդրական, կազմակերպչական եւ կառավարության վերաբերվող հարցերին են առնչվում.«Այն խնդիրները որոնք կախված են մեզանից՝ 99 տոկոսով լուծվում են, իսկ նրանք, որոնք կախված են պետությունից՝ դժվար է լինում լուծել»:

Կարեն Վարդանյանն ավելացրեց, որ կրթված աշխատուժի կարիք միշտ էլ կա ու լինելու է, բայց, ըստ նրա, գնալով նոր երանգներ են առաջանում.«Պարզվում է, ընկերություններին հետաքրքրում է ոչ միայն կադրերի բանիմացությունը տեխնոլոգիական ոլորտում, այլեւ՝ մարդկային հատկանիշները, օրինակ կոլեկտիվում աշխատելը, մարդկանց ճկունությունը»: Կարեն Վարդանյանը կարեւորեց պետության հետ հարաբերությունները, ապա հայկական տեխնոլոգիական բրենդ ստեղծելու խնդիրը աշխարհում, ու այստեղ ըստ նրա, հատկանշական է, այն թե աշխարհն  ինչպես է մեզ ընկալում տեխնոլոգիական տեսակետից:

«Պետությունը տնտեսական քաղաքականություն չունի վաղուց, որ ի նպաստ երկրի աշխատի եւ այս առումով դա պայմանավորված է միջազգային կազմակերպությունների հետ»,- ավելացրեց Կարեն Վարդանյանը:

Ինչ վերաբերվում է հարցին՝ Մաքսային միությանը միանալը ինչպե՞ս կազդի ոլորտի վրա, թե՞ չի ազդի, ապա Կարեն Վարդանյանը գտնում է, որ ոլորտը միատար չէ, կան ծրագրային, ինժեներական եւ այլ ընկերություններ ու մի մասի համար տարբերություն չկա, ոլորտը ՄՄ-ում  է, թե ԵՄ-ում. «Եթե դու որակյալ ընկերություն ես, ապա  այսօր ամեն տեղ էլ մասնագետների դեֆիցիտ է՝  ԱՄՆ-ում, ՌԴ-ում, Կանադայում, Ղազախստանում: Այսինքն՝ այս ոլորտի պահանջարկը մեծ է, ու դեռ մի 15 տարի էլ այդպես կմնա, բայց ինժեներական ընկերությունների համար՝ Մաքսային միություն մտնել-չմտնելը նշանակություն կունենա, որովհետեւ այստեղ դու ներմուծում ես սարքավորումներ, դրանց վրա դնում ծրագրային լուծում եւ արտահանում»,- ավելացրեց նա:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728