«Գրանդ սպորտ» մարզահամալիրում մեկնարկել է հայ լեգենդար բասկետբոլիստ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի ու ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Արմենակ Ալաջաջյանի անվան բասկետբոլի պատանեկան (2001թ. ծնվածներ) առաջին մրցաշարը:
Մասնակցում են հինգ թիմեր. «Երեւանը», Շիրակի մարզի հավաքականը, «Արցախը», «Բաթումը» եւ Թբիլիսիի «Ակադեմիան»: Ի դեպ, Վրաստանի թիմի ղեկավարը Երեւանի «Հատիս» կանանց թիմի նախկին գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանն է:
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հրավեր ուղարկել էր նաեւ ԱՊՀ եւս մի քանի երկրներ: Սակայն ուկրաինացիները չեն ժամանել այդ երկրում ներկայումս տեղի ունեցող իրադարձությունների պատճառով, իսկ ղազախներին խանգարել են իրենց մոտ ֆինանսական վերջին ցնցումները:
Կարդացեք նաև
Երեկ կայացել է մեկ հանդիպում, որում «Երեւանը» 69:48 հաշվով հաղթել է «Արցախին»: Այսօր նախատեսված է երեք հանդիպում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ