Լրահոս
Օրվա լրահոսը

Կաթողիկոսի նկարը պատրիարքի նկարից ցածր էր կախված (Տեսանյութ)

Փետրվար 24,2014 14:22

Երուսաղեմի հայոց պատրիարքարանի աթոռանիստը սրբոց Հակոբեանց վանքն է: Այն նաեւ Երուսաղեմի գլխավոր հայկական եկեղեցին է, որն այսօր վերանորոգման խիստ կարիք ունի: Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի եւ Ընծայարանի տեսուչ հայր Թեոդորոսը վերջերս Երուսաղեմ մեկնած հայաստանցի ուխտավորներին պատմեց, որ կոսմետիկ նորոգումը եղանակ չի փոխում, հատկապես վատ վիճակում է եկեղեցու տանիքը: Անձրեւաջրերը կարող են հոսել ու վնասել ամեն ինչ:

Նշենք, որ Սրբոց Հակոբեանց հայկական վանքը նվիրված է Երուսաղեմի առաջին պատրիարքին՝ Հակոբին: Ներկայացնելով սուրբ վայրերում հայոց ներկայությունը, հայր Թեոդորոսը պատմեց Երուսաղեմի հատկապես երկու պատրիարքների մասին, որոնք կարեւոր դերակատարություն են ունեցել, խոսքը վերաբերվում է մասնավորապես Հովհաննես Կոլոտին եւ Գրիգոր Շղթայակրին: Վերջինս 1718-ին, որպես Երուսաղեմի աթոռի եւ Ս. Հակոբյանց վանքի պարտքերի վճարման լուծը ստանձնելու խորհրդանիշ, իր պարանոցին կրել է երկաթե շղթա` ուխտելով չհանել այն, մինչև վանքի պարտքերի մարումը: Այստեղից էլ` պատրիարքի «շղթայակիր» մականունը: Գրիգոր Շղթայակիրը ոչ միայն մարել է բոլոր պարտքերը, այլեւ հասել նրան, որ 1739-ին իր շնորհիվ, Կոստանդնուպոլսում Ֆրանսիայի դեսպանի միջնորդությամբ հրովարտակ է հռչակվել Երուսաղեմի ազգային սեփականության մասին: Լուսանկարում Հայր Թեոդորոսի ձեռքին Գրիգոր Շղթայակրի շղթաներն են:

patriarq2 patriarq1 patriarq4

Հայաստանցի ուխտավորներս տպավորված էինք բոլոր քրիստոնեական եւ հայկական սրբավայրեր այցելությամբ: Հուզիչ էր նաեւ Բեթղեհեմում սուրբ Ծննդյան մսուրում պատարագին մասնակցությունը, եղանք նաեւ հայոց վանքում եւ Կաթի քարայրում:
Սրբավայրերից մեկում նման դրվագի ականատես եղանք. Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան սրբազանի լուսանկարը ավելի բարձր էր կախված Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ-ի լուսանկարից: Գուցե ոչ մի ենթատեքստ չկար, չնայած դեռ թարմ են Նուրհան սրբազանի՝ «գարշապար լիզողների մասին» թեմայով նամակի հիշողությունները:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728