Լրահոս
Օրվա լրահոսը

«Կուտակային» խորամանկություն . Գործատուները` անորոշության մեջ են, հաշվապահները` փակուղու առաջ. «Մեդիալաբ»

Փետրվար 24,2014 14:12

Հայաստանի գործատուներն ու աուդիտորները շարունակում են անորոշության մեջ գտնվել` վճարե՞լ պարտադիր կուտակային վճարները, թե՞ ոչ:

«Մենք հայտնվել ենք այն վիճակում, որ ճար չունենք: Ինքնաշխատ տարբերակով ավտոմատ համակարգը տանում է այդ գումարը », – «Մեդիալաբին» ասում է կազմակերպություններից մեկի հաշվապահը, ով նախընտրեց անանուն մնալ:
Հաշվապահը նշում է, որ էլեկտրոնային հաշվետվությունը հնարավոր չի ուղարկել` առանց տվյալ դաշտը լրացնելու:

«Քաղաքացու` պարտադիր կուտակայինի մասնակից լինելու դեպքում, էլեկտրոնային համակարգը հաշվում է եւ եկամտային հարկը եւ կուտակային վճարը տվյալ ֆիքսված աշխատավարձից, մենք ոչինչ չենք կարող անել», -նշում է նա:

Քաղաքացուց գանձված պարտադիր կուտակային վճարը գործատուն պարտավոր է փոխանցել ֆինանսների նախարարությունում բացված հատուկ գանձապետական հաշվին, որը այսպես ասած, կամուրջ հաշիվ է:

Տեղեկացնենք, որ այս տարի հունվարի 1-ից ուժի մեջ մտած պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգով, 1974 թվականի հունվարի 1-ից հետո բոլոր ծնվածները պարտավոր են աշխատավարձի 5-10%-ը փոխանցել կուտակային ֆոնդերին, որը տարիներ անց կվճարվի որպես կենսաթոշակ:

Սակայն, ներդրված նոր համակարգը բուռն դժգոհություն է առաջացրել հասարակության տարբեր շերտերի, ոչ իշխանական քաղաքական ուժերի մոտ:

Հիշեցնենք, որ ֆինանսների նախարարությունը փետրվարի 18-ին հիշեցրել էր գործատուներին, որ նրանք որպես հարկային գործակալ, կուտակային վճարները հաշվարկելու և փոխանցելու պարտականություն ունեն: Նախարարությունը նաեւ նշել էր վերջնաժամկետը` փետրվարի 19-ը։

Իրավաբան Արա Ղազարյանը ֆինանսների նախարարության այս հիշեցումը ուղղակի ճնշում է համարում գործատուների վրա:

Նրա խոսքով, ըստ էության , փոխանցում կատարելով, խախտվում է Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումը, որով մինչեւ օրենքի «պարտադիր» բաղադրիչի սահմանադրականության հարցերի որոշումը, ՍԴ-ն կասեցրեց «Կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգի մասին» օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը:

Հիշեցնենք, որ օրենքի 76-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու դեպքում: Իսկ 86-րդ հոդվածի 3-րդ մասը վերաբերում է պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների կողմից ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրությանը:

Նյութի մանրամասները կարդացեք «Մեդիալաբ»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728