Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետ. «Հայաստանում «Մայդան» կարող է լինել»

Փետրվար 24,2014 14:07

«Այս պահին թվում է, թե մենք ունենք եվրաինտեգրման գործընթացի նոր փուլ, Եվրամիության ներգրավումը Հարավային Կովկաս եւ հետխորհրդային տարածք, թվում է, թե նոր թափ կարող է ստանալ, եւ այն, ինչ որ թվում էր, թե եթե չի վերջացել է, ապա որոշ չափով դանդաղել էր Վիլնյուսի գագաթնաժողովի ժամանակ, այս պահին միգուցե կկարողանա ստանալ նոր ալիք, նոր ընթացք»,- այսօր՝ փետրվարի 24-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Նրա խոսքերով՝ Հայաստանի համար դա նշանակում է, որ հնարավորություն կլինի ընդլայնելու եւ ավելի զարգացնելու Եվրամիության հետ հարաբերությունները: Հայաստանը նաեւ, որոշ չափով այլընտրանք ունենալով, ավելի ուժեղ փաստարկներ կարող է ստանալ Ռուսաստանի հետ Մաքսային միության հնարավոր անդամակցության պայմանների մասին: Քաղաքագետը նաեւ չի բացառում, որ Ռուսաստանի վերնախավը ոչ միայն հետեւություններ չի անի Ուկրաինայի զարգացումներից, այլ նաեւ՝ վախենալով դոմինոյի ազդեցությունից, կփորձի արագացնել կամ ավելի ուժեղ ճնշմամբ զարգացնել Մաքսային միության գործընթացը ոչ միայն Հայաստանի հանդեպ, այլեւ՝ Բելառուսի եւ Ղազախստանի, որոնք հանդիսանում են Մաքսային միության հիմնադիր երկրները:
Քաղաքագետը կարծում է, որ Հայաստանում «Մայդան» կարող է լինել, սակայն բուռն զարգացումները նա բացառում է.«Եթե նույնիսկ 15 հոգի կանգնեն ու 2 օր մնան, բնականաբար, բոլորը դա կանվանեն հայկական «Մայդան», բայց մենք ունենք այդ փորձերը, մենք ունենք տարբեր օրինակները, բայց նաեւ պետք է հասկանանք, որ ուկրաինական Մայդանը մեծամասամբ անձնական, Յանուկովիչի քաղաքական սխալների արդյունքն է. շատ բաներից ինքը կարող էր խուսափել, բայց կարծում եմ, քաղաքական գործիչները տարբերվում են մտածելակերպով եւ գործունեությամբ մարդկանցից, ովքեր պարզապես քրեական պատմություն ունեն, երբեմն դա ճիշտ է, բայց երբ որ հրապարակային քաղաքականությունն ենք վերցնում, այնտեղ ավելի ճկուն մոտեցումներ կան, եւ Յանուկովիչը դրան պատրաստ չէր: Այս իշխանությունները մի քիչ այլ պատմություններ ունեին, անցել են պատերազմ, անցել էին մարտի 1, մի քիչ ավելի զգուշավոր են»:

Ամի Չիչակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728