Փետրվարի 22-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ` խուզարկությամբ 1961 թ. ծնված Ռոստոմ Ս.-ի տան ննջարանի պահարանից հայտնաբերել և առգրավել են «ԻԺՍՊԼ» տիպի ատրճանակ, 8 կրակված պարկուճ և 3 չկրակված փամփուշտ:
Առգրավվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանություն