«Ի՞նչ նպատակով է այս տեսախցիկաֆիկացիան»,- քառօրյայի մեկնարկին ԱԺ նախագահից հետաքրքրվեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` նկատելով, որ վերջին շաբաթվա ընթացքում պատգամավորների աշխատասենյակներում տեսախցիկներ են տեղադրվում: Արամ Մանուկյանը նշեց, որ իրենք թաքուն խոսելու ոչինչ չունեն, ինչ պետք է՝ ԱԺ ամբիոնից հայտարարում են, ինչո՞ւ են իրենց գաղտնալսում:
Հովիկ Աբրահամյանն ասաց, որ Ազգային ժողովում ոչ ոքի չեն գաղնալսում: «Ժուչոկը գիտեք, թե որտեղից է գալիս, ձեր ներդրած գործառույթն է, բայց մենք դրանով չենք զբաղվում: Մենք ձեր աշխատասնյակներում ոչ մեկին չենք լսում: Ես ցանկություն չունեմ որևէ մեկին լսելու, դա անվտանգության նկատառումներով է արվում»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ