Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյան. «Չաթլախ`նշանակում է ճաք տված»

Փետրվար 24,2014 13:25


«Չաթլախ բառը տաճկերեն է, որը նշանակում է ճաք տված: Կարող եք բացել Ստեփան Մալխասյանցի բացատրական բառարանը ու այնտեղ հայտնաբերել բառի բացատրությունը»,- լրագրողների հետ զրույցում այսպես բացատրեց իր օգտագործած բառի ծագումնաբանությունը`ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Հիշեցնենք, որ քառօրյայի մեկնարկին, հակադարձելով ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, պատգամավորն ասել էր. «Ղալաթ ես անում, չաթլախ» :
Aravot.am-ի դիտարկմանը, որ հայ իրականության մեջ այդ բառը ընկալվում է անբարոյական իմաստով, Ռուստամյանը նշեց. «Իսկ ղալաթ անելը լավ իմաստ ունի՞, հա՜: Ինքը մեզ հորդորում ա լավ իմաստներ գտնենք, մենք էլ իրեն ենք հորդորում լավ իմաստներ գտնել: Եթե իրեն թվում ա՝ մենք չենք տիրապետում բառապաշարին, ապա չարաչար սխալվում է, մենք սրանով կսահմանափակվենք»:

Մեկ այլ լրագրողի դիտարկմանը, որ նման արտահայտվելու ձևը շատերի զարմանքը հարուցեց, քանի որ Արմեն Ռուստամյանը միշտ առավելագույնս զուսպ է եղել իր արտահայտություններում, բանախոսն արձագանքեց, որ այո, դա իր ոճը չի, բայց հարցն այն է, որ նախարարը իր բարձունքին պետք է մնա: «Խոսքը գնում է 53 պատգամավորի մասին, ու դու պարզապես պարտավոր ես հարգել նրանց կարծիքը, ո՞նց կարելի է քամահրանքով արտահայտվել: Մարդուն ասես կվիրավորվի, բա 53 պատգամավորի մասին է խոսքը: Ու անպատվում ես նրանց հետ եղած ժողովրդին»:
Ռուստամյանը նաեւ հեգնանքով նկատեց, թե լավ է, որ նախարարի առաջարկով պաշտոնական լեքսիկոն չեն ընդգրկվում այն բառերը, որոնք նաեւ լավ իմաստներով կարելի է կիրառել:
«Ցանկացած մարդ իրավունք ունի վրդովվելու, բայց ղալաթ բառը վիրավորանք չէ։ Խորհուրդ կտայի եւ լրագրողներին, եւ հասարակությանը Թումանյանի «Մի կաթիլ մեղրը» կարդալ եւ այդ ճանապարհով չգնալ»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հրայր Թովմասյան- Արմեն Ռուստամյան հեռակա «բանավեճին»`ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։
Հարցին`ի՞նչ է, ըստ Սահակյանի, նշանակում «ղալաթ» բառը, պատգամավորն ասաց. «Եթե մի կողմը վիրավորում է, ապա դա վիրավորանք է։ Ես նման բառեր չեմ կիրառում, իմ լեկսիկոնում նման բառ չկա»: Մեկ այլ հարցի` ՀՀԿ-ն դատապարտո՞ւմ է Հրայր Թովմասյանի ասածը, Գալուստ Սահակյանն ասաց, որ Հանրապետականը դատապարտող ուժ չէ, ավելի շատ զսպող ուժ է։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Արթուր Ղազարեան says:

    Տաջկերէն չէ, այլ ՏԱՃԿԵՐԷՆ (թուրքերէն): Հետաքրքիր է՝ ո՞վ չի տարբերում տաճիկին տաջիկից, Արմէն Ռուստամեա՞նը թէ՞ այս յօդուածի հեղինակը:

    ՉԱԹԼԱՂ նշանակում է «ճեղք» եւ որպէս հայհոյանք ունի հեշտոց իմաստը (հասկանալի պատճառներով): Այն անհամեմատ աւելի վիրաւորական է, քան ՂԱԼԱԹԸ: Ի վերջոյ մեր երեխաներին բարկանալիս կարող ենք ասել «,,,ղալաթ ես արել», բայց ոչ «,,,չաթլաղ լակոտ, արի ստեղ» 🙂

    Կարճ ասած՝ ո՛չ առաջինը պիտի այդպէս արտայայտուէր, ո՛չ էլ երկրորդն այդպէս պատասխանէր:

  2. ՀՀ քաղաքացի says:

    Շաբաթներ առաջ մի նախարար խոսում էր կնոջը սիրելու արագությունից, սա` չաթլախից.. սա է մեր ազգընտիրների լրջության աստիճանը… Ցավալի է լացելու աստիճանի…

  3. Արման says:

    Շատ դուրս եկար, Արմեն Ռուստամյան ջան, ճիշտ է դաշնակներին չեմ սիրում, բայց դու դուրս եկար

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728