Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄՄ մտնելով մեր արտահանողները կազատվեն Վերին Լարսում քաշքշուկներից

Փետրվար 24,2014 13:19

«Մեր առջեւ բացվելու է 200 միլիոնանոց շուկա, եւ ապրանքների արտահանումը կդյուրինացվի: Եթե ներկայումս մեր արտահանողները Վերին Լարսում փաստաթղթայիրն խնդիրներ են ունենում շատ հաճախ, ապա Մաքսային միությանը միանալիս, այդ խնդիրները չեն լինի»,-այսօր ՀՀ կառավարության մամուլի սրահում կազմակերպված ասուլիսում ասաց գյուղատնտեսության նախարարի տեղակալ, Մաքսային միությանն անդամակցելու նպատակով ստեղծված Գյուղատնտեսության հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Գրիշա Բաղյանը: Ըստ նրա, ՄՄ-ին անդամակցելու դեպքում գյուղմթերքների արտահանման ծավալները էականորեն կավելանան: Ըստ փոխնախարարի, եթե մենք այսօր ձկնամթերք արտադրում ենք 11 հազար տոննա, ՄՄ-ին անդամակցելու դեպքում 50 հազար տոննա կարտահանվի: Գ. Բաղյանի այն հավաստիացումներին էլ, թե ՄՄ անդամ դառնալու դեպքում մեր երկիր այլեւս բարձրարժեք, բայց անորակ ապրանքներ չեն  ներկրվի, լրագրողները հետաքրքրվեցին, թե ներկայումս ինչպիսի՞ անորակ ապրանքներ են ներկրվում:

«Եկեք հետեւություններ չանենք»,-ասաց պարոն Բաղյանը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ղեկավարի տեղակալ, Սանիտարական, ֆիտոսանիտարական անասանաբուժական միջոցառումների հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Լուսինե Դավթյանը հստակեցրեց. «Այժմ մեր երկիր սննդամթերքը ներկրվում է բացառապես ՀՀ օրենքներով գործող չափանիշներով, եթե որեւէ սննդամեթեք վտանգ է պարունակում, դրա ներկրումն արգելվում է: Սա չի նշանակում, որ մինչ Մաքսային միությանն անդամակցլը շատ վատ էր եւ հիմա լավանալու է, այսինքն՝ եւս մեկ արգելք է լինելու, որպեսզի ոչ որակյալ սննդամթերք չներկրվի»:

Այն սննդամթերքով էլ, որով մեր երկիրն ինքնաբավ չէ, եւ դրանք ներկրվում են երրորդ երկրից, ոչ ՄՄ անդամ երկրներից, ապա պարոն Բաղյանն ասաց, որ պետք է բանակցեն, որպեսզի այդ ապրանքները Հայաստան ներկրվեն գոնե ցածր մաքսատուրքով կամ զրոյական:

 

 Լուսիւնե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728